Ջուղայի հայկական գերեզմանոցում ադրբեջանցիները ոչնչացրին միջնադարյան հայկական ժառանգությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գարդման-Շիրվան-Նախիջեվան Համահայկական Միությունը հաղորդագրություն է տարածել․
«2005 թվականի դեկտեմբեր, Ջուղայի հայկական գերեզմանոց ժամանել է քանդման խումբ. Ադրբեջանցի տղամարդիկ մուրճերով քանդում են գերեզմանոցը:
Ջուղայի հայկական գերեզմանոցում 2005 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի զինվորները համակարգված կերպով ոչնչացրին միջնադարյան հայկական հազարավոր խաչքարերն ու գերեզմանաքարերը՝ մուրճերով և այլ գործիքներով, նետելով դրանք Ադրբեջանի և Իրանի միջև գտնվող գետը։ Գերեզմանոցի ոչնչացումից մեկ տարի անց, այս իրադարձությունը Ադրբեջանի նախագահը որակեց «հայի երևակայության հետևանք և բացարձակ սուտ»։
Այս վայրը աշխարհի ամենամեծ միջնադարյան հայկական գերեզմանոցն էր՝ հազարավոր եզակի միջնադարյան հուշարձաններով: Հետազոտող Սիմոն Մաղաքյանը, որն ուսումնասիրում էր Նախիջևանում հայկական ժառանգությունը, հարցազրույցներից մեկում նշել է. «Ջուղայի գերեզմանատան ոչնչացումը խիստ հսկողության տակ գտնվող Նախիջևանի շրջանում հայկական ժառանգության ոչնչացման ամենամեծ և անպատժելի դեպքն է»։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



