«Մի չինական ներկայացման արժեքը համարժեք է Հայաստանում մշակույթին ուղղված տարեկան ողջ բյուջեին». մեկնարկում է «Հայֆեստ» թատերական փառատոնը
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում տեղի կունենա «Հայ ֆեստ» 23-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը: Այս տարի փառատոնին կմասնակցեն 11 երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հունգարիան, Հարավային Կորեան, Նիդերլանդները և այլ պետություններ: Մասնակիցների թիվը կգերազանցի 100-ը։
Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 11-են, որոնց թվում են՝ Բելգիան, Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Հունգարիան, Հարավային Կորեան, Նիդեռլանդները և այլ երկրներ։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է, որն իր մեջ ներառում է անվանի հյուրեր, ինչպիսիք են՝ Բեռնար Հոկմայանը, Բարտոշ Շիդվովսկին, Իրինա Ժուկովան, Ժակ Ժենեն, Միքելա Պանելան:
Արտասահմանյան ծրագրում նախատեսված են Բենչա Թատրոնի «Խորքային Տարածություն»-ը (Նիդեռլանդներ), ՖՈՐՍ-ի «Չաջեոն (Պտույտ)»-ը (Հարավային Կորեա), Սեյքրըդ Փլեյսիսի «Ստվերների Պարը» (Բելգիա), PR-Էվոլուշն Պարային Ընկերության «Կյանքի Գույներ»-ը (Հունգարիա) և մի շարք այլ ներկայացումներ: Փառատոնի ծրագրում ներառված են մի շարք վարպետության դասեր արտասահմանյան փորձագետների կողմից։ Կիրականացվի «Կլոր Սեղան», որի նպատակը համագործակցության կապերի ստեղծումն է հայկական թատրոնների և միջազգային փառատոների միջև։
«Հայ ֆեստ» փառատոնի հիմնադիր-տնօրեն Արթուր Ղուկասյանը վստահեցնում է, որ այս տարի ևս «Հայ ֆեստը» կառանձնանա իր անկրկնելի ներկայացումներով։ Փառատոնը կբացվի հոկտեմբերի 1-ին Սունդուկյանի թատրոնում` Պեկինից ժամանած ժամանակակից պարային համույթի ելույթով։
ՊեկինԴենս/LDTX -ը պարային խումբ է, որը հիմնադրվել է 2005 թվականին Վիլլի ՑԱՕ-ի և ԼԻ Հան-ժոնգի կողմից: LDTX-ը նշանակում է «Լեյ Դոնգ Տիան Սյա» («Որոտում է տիեզերքում»): Թատրոնը զբաղվում է ստեղծագործական, կրթական գործունեությամբ՝ Չինաստանի տարբեր քաղաքներից չինացի արվեստագետներին առաջարկելով ազատ արտահայտման հարթակ և խթանելով պարի բազմակողմանի աճը: Ներկայացումը ուսումնասիրում է մարդկային գոյությունը աբստրակտ շարժման միջոցով: Այն մարտահրավեր է նետում լույսի և ստվերի ընկալումներին՝ հանդիսատեսին ուղղորդելով դեպի ժամանակի և զգացմունքների ճանապարհորդության։ Բեմադրչ՝ Վիլլի ՑԱՕ:
Ըստ Ղուկասյանի` հատուկ ուշադրության է արժանի բելգիական «Shadow Dance»-ը՝ եզակի ջրային բեմադրություն, որտեղ լազերային և պրոեկցիոն տեխնոլոգիաները գալոգրաֆիկ պատկերներ են ստեղծում ջրի վրա։ Այն տեղի կունենա բացօթյա` Կարապի Լճում` հոկտեմբերի 5-8-ը։
Փառատոնի հիմնադիր-տնօրենը, այս ամենին զուգահեռ, շեշտում է մշտապես առաջ եկող ֆինանսական դժվարությունները․«Մի չինական ներկայացման արժեքը համարժեք է Հայաստանում մշակույթին ուղղված տարեկան ողջ բյուջեին։ Բայց մենք շարունակ աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, որպեսզի Հայաստանը տեսանելի լինի մշակութային քարտեզի վրա»։

Հետևեք մեզ՝ այստեղ



