Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Տիգրանիցս հետո ամուսինս և աղջիկս ինձ ապրելու իմաստ տվեցին, ես իրենց՝ ուժ». սերժանտ Տիգրան Մելքոնյանն անմահացել է Մատաղիսում սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»՝ երկու ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Չարաճճի է եղել թե՛ մանկապարտեզում, թե՛ դպրոցում, բայց իրեն սիրում էին թե՛ դաստիարակները, թե՛ ուսուցիչներն ու դպրոցի տնօրենը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։

Տիգրանը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ընդգծում է՝ մինչև չորրորդ դասարանը գերազանցիկ է եղել։ «Հայոց լեզվին էր հրաշալի տիրապետում, մեկ ուղղագրական սխալ չէր անի։ Փայլում էր մաթեմատիկայից։ Դրա համար ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի «Վիճակագրություն» բաժինը։ Մեկ կիսամյակ հասցրեց ուսանող լինել։ Նախքան ընդունվելը երբեմն անգամ ստիպելով էի պարապմունքների ուղարկում։ Ասում էր՝ դպրոցի բալերով կընդունվեմ գյուղինստիտուտ, հակադարձում էի՝ պետք է ընդունվես ժողինստիտուտ։ Երբ արդեն ուսանող էր, տուն եկավ, ձեռքերս համբուրում էր. «Մա՛մ, այնքան լավն է ուսանողական կյանքը, այնքան շնորհակալ եմ քեզանից, որ թեկուզ ստիպելով՝ ինձ պարապմունքի ես տարել, արդյունքում ուսանող դարձա»։

Երազանքների մասին խոսելիս մայրիկը հիշում է՝ հայրիկի և որդու միջև կայացած վերջին զրույցի ժամանակ Տիգրանն ասել է՝ պա՛պ ջան, քիչ մնաց, կգամ, շատ գործ ունենք անելու։ «Տիգրանի պապիկը եղել է զինվորական, հայրիկն աշխատում է ազգային անվտանգությունում։ Շատերն էին երևի կարծում, որ հայրիկը կազատի զինվորական ծառայությունից։ Նախքան բանակ մեկնելը Տիգրանը հեծանիվից ընկել էր, ուսը կոտրել։ Վիրահատեցին, պլատին էր տեղադրված, որ ոսկորները կպչեին։ Ինքնուրույն գնաց, ծառայության մեկնելու համար բժշկական ստուգումներն անցավ, ասել էին՝ վեց ամիս հետաձգենք զորակոչվելդ, բայց հրաժարվեց. «Մեկ օր էլ եթե հետաձգեք, կփախչեմ, ինձանից փոքրերի հետ չեմ ծառայի»։ «Սպիցերն» ուսի մեջ էին, իրեն չէր կարելի զենք կրել, բայց մեկնեց բանակ։ Հայրիկին ասում էր՝ հանկարծ չխառնվես, պետք է ծառայեմ։ Ուզում էր նաև հայրիկի մասնագիտական գծով շարունակել, դրա համար պարտադիր էր զինվորական ծառայություն անցնելը»։

2019 թվականի հունվարի 16-ին Տիգրանը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Տիգրանի բառերն էին՝ «սաղ տոչնի ա»։ Երբեք չի տրտնջացել։ Երբ առաջին անգամ արձակուրդ եկավ, մի պահ չճանաչեցի իրեն, շատ էր փոխվել։ Բանակում ամեն բան չէր ուտում, նիհարել էր, բայց նաև երբեք մեզանից գումար կամ հագուստ չի խնդրել։ Ընկերներն են պատմում, թե որքան լավատես է եղել, ոգևորել բոլորին։ Մինչև վերջ էլ այդպես «դուխ» տվեց զինվորներին»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 25-ին զանգահարեց. «Մա՛մ, այնքան հոգնած եմ, այնքան բան ենք բարձել, որ տանենք դիրքեր»։ Այն քիչ դեպքերից էր, երբ իրեն հարցրեցի՝ մոտը գումար կա՞, արձագանքեց. «Եթե կարող ես, ուղարկիր, մի քանի կիսատ բաներ կան, գնենք, բարձրանանք»։ Գումարն ուղարկեցի, բարձրացան դիրքեր։ 26-ի երեկոյան զանգահարեց, իր սիրած պահածոն էի փակում, այնքան ուրախացավ՝ մեռնեմ ջանիդ, ձմեռը կգամ, կուտեմ։ Հետո, երբ իր ընկերները մեր տուն եկան, պատմում էին, թե այդ գիշեր Տիգրանը որքան է բոլորին ծիծաղեցրել։ Շատ հումորով էր, ութերորդ հարկում ենք ապրում, բակում Տիգրանը ծիծաղում էր, տանը լսում էի։ Մի պատմություն հիշեցի։ Աշխատանքից տուն եկա, ամուսնուս հետ պատշգամբում նստած սուրճ էինք խմում։ Տիգրանս զանգեց՝ մերս, ի՞նչ եք անում։ «Պապայի հետ պատշգամբում սուրճ ենք խմում»։ Սկսեց ծիծաղել՝ փաստորեն երկուսս էլ նույն գործին ենք, դուք վերևից հարևանների շարժն եք դիտարկում, ես՝ թշնամու»։

Տղաները որոշում են մի քիչ քնել, բայց սկսվում է պատերազմը։ Տիգրանը եղել է սերժանտ, դիրքի ավագ։ Կապվել է հրամանատարի հետ։ «Ձերբակալված է, չգիտեմ, թե ինչ որոշում կկայացվի։ Հրամանատարներով նշելիս են եղել Մատաղիսի տարեդարձը։ Տղաս հայտնել է, որ կուտակումներ կան, մոտենում են, հրամանատարն այնքան գինովցած է եղել, որ չի կարողացել նորմալ հրաման տալ տղաներին։ Զինվորներն էլ կողմնորոշվել են, ինչպես կարողացել են։ Ներքևի դիրքի ընկերն ասել է՝ Տիգրա՛ն, ինձ շրջապատել են։ «Հիմա մի բան կանեմ»։ Իր դիրքը գնդակոծելիս են եղել, այդ պահին անգամ մտածել է, թե ինչպես ընկերոջը շրջափակումից դուրս բերի։ Ընկերը փրկվել է։ Սկսել են նահանջ հրաման տալ, Տիգրանս ասել է՝ ուշ է, ժամանակին պետք է հրամանը տայիք, դիրքս չեմ լքի։ Յոթ զինվորներին ասել է, որ իջնեն. «Ես էլ ձեր թիկունքը պահելով կգամ»։ Ընկերներն են ասում՝ Տիգրանը կարող էր հանգիստ իջնել դիրքից»։

Բայց Տիգրանը, հավատարիմ մնալով զինվորական իր երդմանը, մնացել է իրեն վստահված դիրքում և պայքարել թշնամու դեմ։ «Ընկերները պատմում են՝ տեսնում էինք, որ ԱԹՍ-ները պտտվում էին իր դիրքի վրա։ Զենքով շարունակում էր կրակել, բայց ԱԹՍների դեմ ի՞նչ կարող էր անել»։ Տղաները տեսել են, որ թշնամու հարվածներն ուղղվում են Տիգրանի դիրքի վրա։ Մայրիկն ասում է՝ այդ օրը որդին դիրքում չպետք է լիներ, հերթապահությունը փոխել էր, որ Նոր տարուն լիներ զորամասում, իսկ հետո զորացրվեր։

Տիգրանն անմահացել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Հաջորդ օրը հայրիկը շտապել է որդու մոտ, բայց նրան թույլ չեն տվել մտնել Մատաղիս։ «Ասել էին՝ այն արդեն գոյություն չունի։ Ամուսնուս նաև Տիգրանի մասին էին ասել, վերադարձավ, բայց մեզ ոչինչ չէր ասում։ Երբ Տիգրանիցս լուր չկար, հույս ունեի, որ գուցե նահանջել է, գուցե Եղնիկներում է, դա իրենցից հետո հաջորդ դիրքն էր, բայց նաև ներսումս մի ձայն հուշում էր՝ Տիգրանը չէր փախչի։ Ամուսնուս «հանգստությունը» զարմանալի էր ինձ համար, խառնված՝ ամեն հնարավոր տեղ զանգահարում էի ինչ-որ բան իմանալու հույսով։ Այնինչ, այդ օրերին նա ինձանից գաղտնի եղել է բոլոր հնարավոր տեղերում՝ Տիգրանիցս լուր իմանալու համար։ Ի վերջո, պատերազմն ավարտվեց։ Հեռախոսը ձեռքիս քնում էի, անընդհատ հետևում, թե «Կարմիր խաչը» որ հատվածներում է։ Տիգրանի դիրքը շատ բարձր տեղում էր, «Կարմիր խաչը» չի ցանկացել բարձրանալ այնտեղ, տղայիս ընկերներն էին ստիպել։ Ֆեյսբուքում գրառում հայտնվեց. «Մելքոնյան Տիկո, ծնողնե՛ր, արձագանքեք»։ Մտածում էի՝ եթե մարմինն են գտել, փաստաթղթով նա Տիգրան է, ինչո՞ւ են Տիկո գրել։ Հետո հասկացանք, որ ընկերներն են այդպես գրել։ Հայրիկը հետամուտ եղավ, որ Տիգրանիս ուղիղ ճանապարհով հասցնեն Երևան։ Անգամ ԴՆԹ հետազոտություն անցկացնելու անհրաժեշտություն չեղավ, նրա մարմինն ամբողջական էր, ճանաչելի։ Նոյեմբերի 29-ին իրեն գտանք, դեկտեմբերի 3-ին հուղարկավորությունն էր։ Իր ռացիան ևս գտել էին. Մատաղիսի հողով ծածկված, փաթաթված՝ դրված է մեր տանը»։

Ապրելու ուժի մասին. «Ինձ ուժ տվողն ամուսինս ու աղջիկս դարձան, չնայած ես եմ իրենց ուժ տալիս, իրենք ինձ ապրելու իմաստ տվեցին։ Տիգրանիս գտնելուց ուղիղ մեկ տարի հետո մայրիկս ինսուլտ ստացավ։ Սկսեցի խնամել իրեն։ Մյուս կողմից՝ աղջիկս մի օր ասաց՝ մամա՛, միայն Տիգրանի՞ համար էիր ապրում։ Կարծես այդ խոսքերը սթափեցրին ինձ, սկսեցի խնամել ինձ, հետևել։ Իհարկե, ոչինչ էլ առաջվանը չի լինի, բայց գիտեմ, որ իմ անխնամ տեսքը նաև իմ Տիգրանին դուր չէր գա։ Հասկացա նաև, որ երբ կոտրվել էի, ամուսինս և աղջիկս ևս ընկճվել էին։ Ինքս ինձ հավաքեցի և սկսեցի ուժ տալ իրենց»։

Հ. Գ. - Սերժանտ Տիգրան Մելքոնյանը ծառայության ժամանակ պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» մեդալով և պատվոգրով՝ դիրքերում իդեալական ծառայություն իրականացնելու համար։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «6րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank