Պուտինը, Միշուստինը և Պեսկովը ծաղկեպսակներ են ուղարկել Քեոսայանի հրաժեշտի արարողությանը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղկեպսակ է ուղարկել Ռուսաստանի վաստակավոր արտիստ, ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ծաղկեպսակներ են ուղարկել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Սեպտեմբերի 26-ին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր ամուսնու մահվան մասին։ Ավելի վաղ Քեոսայանը կլինիկական մահ էր տարել և ավելի քան ութ ամիս գտնվում էր կոմայի մեջ՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Նա 59 տարեկան էր։
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Մոսկվայի Օլիմպիական պողոտայում գտնվող Հայ առաքելական եկեղեցում։ Արարողության սկիզբը նախատեսված է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































