ՍԱՏՄ-ն իրացման ցանցում ստուգում է կաթնամթերքի դարակաշարերի տարանջատումը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության իրացման ցանցում՝ ստուգելու համար «Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի փոխարինիչ»-ի և «Կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով մթերք»-ի դարակաշարերով տարանջատման կատարումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, Երևանի խոշոր սուպերմարկետներում տեսուչների աշխատանքին հետևել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Հայկ Սարգսյանն ու Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Գոհար Վարդանյանը:
«Ընդհանուր 23 տնտեսավարողների մոտ դիտարկվել են 28 ապրանքատեսակ։ Իրականացվել են նմուշառումներ՝ հսկիչ գնումներ, տարբեր կաթնային արտադրատեսակներից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ փորձաքննության՝ կանաչ դարակաշարերից՝ կանթնայուղի փոխարինիչի առկայության և նարնջագույն դարակաշարերից՝ կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշի նկատմամբ։
Անհամապատասխանություններ են արձանագրվել հետևյալ տնտեսվարողների մոտ․
ԿԱՆԱՉ ԴԱՐԱԿԱՇԱՐ
1․ «Ամասիայի գլխավորող պանրագործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Ամասիայի» Լոռի պանրում,
2․ «Աշոցքի պանրի գործարան» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Աշոցք» Լոռի պանրում,
3․ «Արաքս-2» Ա/Կ-ի կողմից արտադրված «Վարդենիս» ոչխարի պանրում։
ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ ԴԱՐԱԿԱՇԱՐ
1․ «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Cheese on» պանրային արտադրանքում,
2․ «Միլք մուդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «հալած պանիր մթերք» արտադրանքում,
3․ «Վայթ ֆուդ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրային արտադրանքում,
4․ «Մովա» ՍՊԸ-ի կողմից արտադրված պանրային արտադրանք Չանախում,
5․ «Արա-Արեգ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Սևան կաթ» պանրային արտադրանք Լոռիում,
6․ «Խաք» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Արարատյան» թթվասերային մթերքում,
7․ «Արզնի կաթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Արզնի» թթվասերային մթերքում,
8․ «Էջմիածին կաթ» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Էջմիածին կաթ» թթվասերային մթերքում,
9․ «Բիալկա» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Սևանա կաթ» պանրային մթերք Չանախում։
Խախտման տեսակ՝ Կաթնայուղի զանգվածային մասի խախտում
Արտադրողների քանակ՝ 9
Նկարագրություն՝ Պահանջվում է ≥ 50%, արձանագրվել է 1%-18%»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



