Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Արմենս ասում էր՝ հայրենիքի համար ամեն ինչ պետք է անենք, միայն թե փրկենք այն». կամավոր Արմեն Սարդարյանն անմահացել է նոյեմբերի 1-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արմենս շատ հանգիստ երեխա էր իր բնավորությամբ։ Ընկերների հետ սիրում էր խաղալ, բայց ավելի հաճախ՝ միայնակ։ Երբ երեխաները մի թեթև վիճում էին, միշտ ասում էր՝ զահլաս գնում է կռվարար երեխաների հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զեմֆիրան՝ Արմենի մայրիկը։

Արմենը ծնունդով Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից։ Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Սիրել է «Պատմություն» առարկան։ Մայրիկն ասում է՝ փոքրուց որդին կապված էր Եկեղեցու հետ. «Քնում-արթնանում էր, ասում էր՝ պետք է դառնամ Աստծո մարդ։ Գնում էր եկեղեցի, մոմ վառում, ինքն իր բառերով աղոթում։ Մեր գյուղի եկեղեցին պայթեցրել էին դեռ կոմունիստների ժամանակ։ Արմենս արդեն մեծ էր, երբ երազում տեսնում էր, որ եկեղեցու մոտ այս կամ այն հատվածում խաչքար կա, գնում էր, անգամ ձեռքով քանդում, խաչքարը դուրս բերում հողի տակից, ուրախացած գալիս տուն, ասում. «Մի հատ էլ փրկեցի։ Ես բոլոր խաչքարերը պետք է հանեմ այդտեղից»»։

Արմենը որոշում է հոգևորական դառնալ։ Սովորել է Մխիթարյան միաբանության ճեմարանի երևանյան մասնաճյուղում՝ հեռակա ուսուցմամբ։ «Գալիս էր Երևան, քննությունները հանձնում, գրքեր ստանում, վերադառնում տուն։ 2020 թվականին պետք է դիպլոմը ստանար։ Երազանքն էր, որ դառնար Ճանկաթաղի եկեղեցու քահանան։ Մեր եկեղեցու քահանան մահացել էր, և նա չէր ուզում, որ այն առանց քահանայի մնար»։

Արմենի ժամկետային ծառայությունն անցել է «Մարտունի 3»-ում։ Որպես կամավորական՝ մասնակցել է 2016 թվականի Ապրիլ յան պատերազմին։ Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ «Եկեղեցուն ծառայելու, հոգևորական դառնալու իր որոշումը որևէ կերպ իրեն հետ չպահեց պատերազմ մեկնելուց։ Ասում էր. «Հայրենիքի համար ամեն ինչ պետք է անել»։ Երբ Քառօրյա պատերազմը վերջացել էր, և նա վերադարձել էր, շարունակ գովեստի խոսքեր էինք լսում։ Ասում էին, որ Արմենը պատրաստված է, իր խորհուրդներով օգնել է զինվորներին, որ զգոն լինեն, հանկարծ չքնեն։ Ասում էին՝ լավ է, որ նման կամավորական ունեինք մեր շարքերում»։

Արմենն ու բոլորս ապրում էինք մեր առօրյա կյանքով, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Այծեր էր պահում այդ շրջանում։ Պատերազմն սկսվեց, իր հետ կապվեցինք, որ տղաներին կանչում են զինկոմիսարիատ։ Անմիջապես եկավ տուն, շորերը փոխեց, միացավ գյուղի տղաներին, ու բարձրացան դիրքեր։ Արմենս ամուսնացած էր, երեք երեխա ունի, փոքրը 20 օրական էր, երբ հայրիկը մեկնեց առաջնագիծ»։

Մայրիկն ասում է՝ որդուն հաճախ են հարցրել՝ իսկ դու իրավունք ունե՞ս զենք վերցնելու, չէ որ հոգևորական ես դառնալու։ «Տղաներն են պատմել, որ նման հարցերից միշտ բարկացել է ու ասել. «Հայրենիքի համար ամեն ինչ էլ պետք է անենք, միայն թե այն փրկենք»։

Սեպտեմբերի 27-ին պատերազմ կամավոր մեկնած Արմենի կռիվը տևել է մինչև նոյեմբերի 1-ը։ Արմենն այդ օրն է անմահացել Կարմիր շուկայում՝ բայրաքթարի հարվածի հետևանքով։ «Առաջին 16 օրը մնացել է «Մալականներ» կոչվող տեղամասում։ Շատ վտանգավոր տեղ էր։ Սոված ու ծարավ էլ են մնացել, չեն կարողացել այդտեղ ջուր տանել, քանի որ ուժեղ հարվածների տակ էին։ Մեր գյուղից շատ տղաներ կային, չորսը զոհվեցին պատերազմի ժամանակ»։

Արմենը հասցրել է լինել թեժ կետերում։ Դադարող կրակոցների ու մարտերի միջակայքում կարողանում էր տուն զանգահարել, զրուցել ընտանիքի անդամների հետ։ «Երբ անհասանելի էր լինում, զանգահարում էինք մյուս տղաներին։ Հանգստացնում էին մեզ, որ Արմենն իրենց հետ է, ամեն ինչ կարգին է։ Ինձ համար կարևոր էր, որ իր ձայնը լսեի։ Երբ հետ էր զանգահարում, միշտ նույնն էր ասում. «Եթե չեմ զանգում կամ չեմ պատասխանում, ուրեմն դրությունը վատ է»։ Հեռախոսն անջատում էին, որովհետև դրանցով էին իրենց տեղը որոշում։ Բայց կարողանում էր պահ գտնել իմ, կնոջ ու երեխաների հետ մի երկու բառ փոխանակել։ Ուզում էր երեխաների ձայնը լսել»։

Մայրիկն ասում է՝ նոյեմբերի 1-ին պետք է հերթափոխ լիներ։ «Բոլորը եկել էին, մեկ մեքենա մնացել էր։ Արսենս՝ փոքր տղաս, եկավ, թե Արմենը եկել է։ Հարցրեցի՝ ի՞նչ իմացար, խոսե՞լ ես հետը։ Ասաց՝ չէ, անհասանելի է։ Այդ ժամանակ հեռուստացույց էինք նայում, տեսա՝ մեդալներ են տալիս, ծափահարում են։ Ու ինքս ինձ հարց տվեցի՝ իսկ մեր տղաները որտե՞ղ են, հետո էլ ինքս իմ հարցին պատասխանեցի՝ Արմենը նկարվել չի սիրում։ Միշտ ասում էր՝ դիրքերում նկարվում են, բայց ես չեմ սիրում դա։ Պառկեցի քնելու, քունս չէր տանում։ Անգամ երազ տեսա, բայց առավոտյան ժամը ութին մայրիկս արթնացրեց, դեռ մի բան էլ իրեն ասացի՝ մամա՛, ես Մարտակերտում էի, մեր թաղամասում էի, ինչի՞ չթողեցիր երազս տեսնեմ։ Հետո զանգ ստացա տղաներից մեկից, որի եղբայրներից մեկը վիրավորվել է, մյուսը՝ զոհվել։ Հարցրեց՝ Արսենը մո՞տդ է։ Ինձ թվաց ամուսնուս է բան պատահել, գյուղում էր մնացել։ Զանգահարող տղան ամեն ինչ անում էր, որ հեռախոսը փոքր տղայիս փոխանցեի, զգում էի, որ մի բան եղել է։ Համառեցի, ի վերջո ասաց՝ երեխեքը չկան։ Ու սկսեց թվարկել տղաների անունները։ Աշխարհը փուլ եկավ գլխիս։ Հետո զանգահարեցի զոհված տղաներից մեկի հայրիկին ու գնացի հոսպիտալ։ Իմացանք, որ երեկոյան տղաները չեն հասցրել հերթափոխ անել և տուն վերադառնալ»։ Հոսպիտալի բակում տիկին Զեմֆիրային տեղեկացնում են՝ զոհվածներից մեկն իր Արմենն է։

Պատմում է. «Մյուս տղաս էլ էր պատերազմի դաշտում։ Աստծուն խնդրում էի, որ պաշտպանի տղաներիս, բայց հասկանում էի՝ պատերազմ է, չես կարող իմանալ, թե ինչ կլինի։ Արտյոմս ծառայության մեջ էր, Արմենս կամավոր էր։ Բոլորն ասում էին՝ Արմենը մեր գյուղացիների հետ է, ծառայած է, Արտյոմից ենք «վախենում»»։ Արմենին և զոհված մյուս տղաներին գյուղում գիշերով են հուղարկավորել, քանի որ թշնամու կրակոցները չէին դադարում։ «Տրակտորը փոս էր փորում, բայրաքթարը մի քանի անգամ հարվածեց, լավ է, որ որևէ մեկը չտուժեց։ Հուղարկավորությունը կատարեցին կեսգիշերին, մարդկանց շուտ տուն ուղարկեցին, որ հանկարծ որևէ մեկին վնաս չլինի»։

Արմենը գյուղի՝ Ճանկաթաղի գերեզմանատանն է։ Թշնամին քանդել է գերեզմանատունը։ Տիկին Զեմֆիրան ասում է՝ թուրքերն են քանդել, նկարներն էլ հրապարակել։ Գյուղում են մնացել նաև Արմենի մեդալները։

Ապրելու ուժի մասին։ «Իմ թոռնիկները՝ Նարեկը, Աննան և Հովսեփն են ինձ ուժ տալիս։ Ավագ թոռնիկս՝ Նարեկս, շատ նման է հայրիկին։ Արմենս փոքր տղային Հովսեփ անվանակոչեց, իր ծննդյան օրը համընկավ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրվա հետ։ Ասաց՝ սուրբ օր է ծնվել, անունը Հովսեփ պիտի դնեմ։ Երազում էր շատ երեխաներ ունենալու մասին։ Այնքան երազանքներ ուներ, բոլորը կիսատ մնացին։ Գյուղից զոհված մյուս երեք տղաները նշանված էին, պետք է վերադառնային, հետո հարսանիք անեին։ Հարսանիքը դարձավ սուգ։ Ամեն ինչ պետք է անել, որ իրենց ոչ ոք չմոռանա։ Թեկուզ հայրենիքն էլ կորցրեցինք, բայց տղաներին պետք է միշտ հիշենք»։

Հ. Գ.- Կամավոր Արմեն Սարդարյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Հուղարկավորված է Արցախում՝ Ճանկաթաղ գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank