Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Տարբերություններն անհամեմատելի են. ինչո՞ւ ենք կուրորեն թքում անցյալի վրա. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բացարձակ նպատակ չունենալով «իդեալականացնել» կամ ֆետիշացնել խորհրդային ժամանակները, հիանալի իմանալով այդ ժամանակների բացասական, անթույլատրելի երևույթները, այդուամենայնիվ, չենք կարող չընդունել, որ ադ ժամանակաշրջանում Հայաստանը՝ որպես Խորհրդային Միության մաս, ապրեց աննախադեպ զարգացման փուլ գիտության, տնտեսության և տեխնիկայի ոլորտներում, որը հիմնված էր կենտրոնացված պլանավորման, պետական ներդրումների և ինտեգրացիոն համակարգի վրա։ Դա թույլ տվեց փոքր հանրապետությանը դառնալ տեխնոլոգիական և արդյունաբերական «հաբ», որտեղ 100 հազարից ավելի մարդ ներգրավված էր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ։ Ինչ-որ առումով երկիրը դարձավ Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտը», որտեղ արտադրվում էին էլեկտրական մեքենաներ, միկրոէլեկտրոնիկա և գիտական սարքավորումներ, որոնք ոչ միայն բավարարում էին ներքին պահանջմունքները, այլև արտահանվում էին միության այլ մասեր։

Այդ արդյունաբերական բազան ներառում էր էլեկտրոնիկայի, համակարգչային տեխնոլոգիաների և գիտահետազոտական ինստիտուտների ցանց, որտեղ հայ գիտնականները, ինչպես Արտեմ Ալիխանյանը, Սերգեյ Մերգել յանը կամ Վիկտոր Համբարձումյանը, առաջատար դեր խաղացին ֆիզիկայի, աստղաֆիզիկայի և մաթեմատիկայի ոլորտներում՝ ստեղծելով հիմքեր, որոնք մինչև օրս ազդում են գիտական աշխարհի վրա։

Խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանը դիտարկվում էր ԽՍՀՄ ռազմաարդյունաբերական համալիրի կարևոր օղակներից մեկը բարձր տեխնոլոգիական բաղադրիչների արտադրության, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության տեսանկյունից։ Չնայած Հայաստանը չէր համարվում ծանր ռազմական արդյունաբերության կենտրոն, ինչպես, օրինակ՝ Ուրալը կամ Սիբիրը, սակայն այստեղ էին կենտրոնացված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք տալիս էին բարձր ճշգրտության, գիտատար և ինժեներական լուծումներ պահանջող արտադրանք։ Օրինակ՝ Երևանի «Սիրիուս» գործարանը, որը զբաղվում էր ռազմական ավիացիայի և տիեզերական համակարգերի համար անհրաժեշտ էլեկտրոնիկայի ու մասերի արտադրությամբ։ Հենց Հայաստանում արտադրված միկրոսխեմաները, ազդանշանային բարդ համակարգերը և չափիչ սարքավորումներն էին ներառվում խորհրդային ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։ Իսկ «Մարս» գործարանն իր արտադրանքով կապ ուներ ռադարային և հակաօդային պաշտպանության համակարգերի հետ։ Հայկական արտադրության որոշ հանգույցներ տեղադրվում էին Ս-300 համալիրներում կամ դրանց բաղադրիչ համակարգերում։

Լուրջ նշանակություն ուներ հայաստանյան քիմիական և ինժեներական ներուժը։ Երևանի քիմիական արդյունաբերության ինստիտուտում, ինչպես նաև ռազմաարդյունաբերական լաբորատորիաներում իրականացվում էին աշխատանքներ պայթուցիկ նյութերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրության ու մշակման ուղղությամբ։ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետազոտությունները (Ալիխանյանի անվան) ուղղակիորեն առնչվում էին ԽՍՀՄ ռազմատեխնիկական ծրագրերին։ Տարբեր լաբորատոր բաժիններ զբաղվում էին մասնիկների ֆիզիկայի, ճառագայթման տեխնոլոգիաների, ինչպես նաև ռազմական ու տիեզերական ծրագրերի համար կարևոր նյութագիտության ուսումնասիրություններով։

Այս ամենը հնարավոր դարձավ Խորհրդային Միությունում գործող այն համակարգի միջոցով, որը ապահովում էր անվճար կրթություն, հետազոտական ֆինանսավորում և ինտեգրացիա միության լայն շուկայի հետ, որտեղ Հայաստանը երկրորդ տեղն էր զբաղեցնում էլեկտրական մեքենաների արտադրության մեջ, և չորրորդը՝ ռազմական արտադրության մեջ։

Արդյունաբերությունը ներառում էր քիմիական, մետաղամշակման և սննդի արդյունաբերական ուղղությունները, որոնք սնուցվում էին էժան էներգիայով և հումքով։ Խորհրդային Հայաստանի տնտեսական աճի տեմպերը տարեկան հասնում էին 7-10 տոկոսի՝ բարելավելով երկրի բնակչության սոցիալական վիճակը։ Հայաստանի բնակչության թիվն էականորեն ավելացավ։ Չնայած ԽՍՀՄ-ի բազմաթիվ թերություններին՝ հայ ժողովուրդը զարթոնք ապրեց ինքնության և ազգային արժեհամակարգի շրջանակներում։

Ու այս համատեքստում այսօր Հայաստանի ղեկավարությունը քննադատում է ԽՍՀՄ-ը՝ պնդելով, թե կայսրությունը թույլ չէր տալիս մեզ զարգանալ ու ինքնուրույն լինել, կայսրությունը մեզ քարոզում էր, թե մեր հայրենիքը երկրից դուրս փնտրենք և այլն։ Այդ խոսքերը, ավելի շատ քաղաքական հաշվարկներով պայմանավորված, փաստացի այլ արտաքին ուժերի հաճոյանալու համար են, այլ ոչ թե զուտ իրականության արձանագրում։ Անշուշտ, ԽՍՀՄ-ը միակենտրոն համակարգ էր և թույլ չէր տալիս, որ հանրապետությունները դառնային լիարժեք ինքնուրույն տնտեսություններ, բայց դրա հետ մեկտեղ չէր էլ թողնում, որ դրանք հետ մնան գիտատեխնիկական առաջընթացից։ Ընդհակառակը՝ Հայաստանը ստանում էր ներդրումներ այնպիսի ոլորտներում, որոնց ինքնուրույն զարգացումը փոքր պետության համար գրեթե անհնար կլիներ։ Այսօր Հայաստանի վիճակը էապես տարբեր է։ Խորհրդային շրջանի արդյունաբերական հսկաները փակվել կամ մասնատվել են, գիտահետազոտական ինստիտուտների մեծ մասը կադրային սովի ու ֆինանսական խնդիրների պատճառով կորցրել է իր նշանակությունը։ Բարձրակարգ մասնագետների հոսքը դեպի արտասահման դարձել է զանգվածային երևույթ, իսկ երկրի ներսում գիտությունն ու տեխնիկան հիմնականում մնում են պետական բյուջեի սահմանափակ միջոցների հույսին։ Հայաստանի տնտեսությունն այժմ առավելապես հիմնված է որոշ ուղղություններով ծառայությունների և առևտրի վրա, մինչդեռ խորհրդային տարիներին այն հենվում էր արդյունաբերության ու գիտության վրա։

Այն փաստը, որ ներկայիս Հայաստանը չունի խորհրդային տարիներին ունեցած գիտատեխնիկական ներուժի նույնիսկ փոքր մասը, վկայում է ոչ միայն ԽՍՀՄ-ից դուրս գալուց հետո կորցրած հնարավորությունների մասին, այլև այն մասին, որ անկախ պետության պայմաններում երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի բացակայությունը թույլ չի տվել վերակենդանացնել այդ ներուժը։ Եթե ԽՍՀՄ-ում Հայաստանն ուներ արդյունաբերական ու գիտական շղթաներում անփոխարինելի տեղ, ապա այսօր գլոբալ շուկայում նա դեռ չի գտել իր այն ոլորտը, որտեղ կարող է դառնալ անփոխարինելի խաղացող։

Ուստի, երբ քննադատում ենք ԽՍՀՄ-ը (իրականում շատ առումներով քննադատելու տեղ, իհարկե, կա), պետք է գիտակցել, որ նախ՝ չի կարելի սևացնել ամեն ինչ ու թքել ամբողջ անցյալի վրա, և երկրորդ՝ այդ քննադատությունը չի կարող կոծկել ներկա իրականությունը. Հայաստանի գիտության, տնտեսության և տեխնիկայի ներկա մակարդակը ոչ միայն չի հասնում խորհրդային ժամանակներին, այլև դրանց հետ համեմատվելն անգամ հաճախ անիմաստ է թվում, քանի որ տարբերությունը չափազանց մեծ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement