Բրիտանացիները ոսկե iPhone-ի վրա անմահացրել են չինական կապիկին
SOCIETYՄեծ Բրիտանիայի Goldgenie ընկերությունը թողարկել Է սմարթֆոնների լիմիտավորված հավաքածու: Այն թողարկվել Է կապիկի Նոր տարվա առթիվ, որը եվրոպական օրացույցով սկսվել Է փետրվարի 8-ին: Շարքն արտադրվել Է 99 օրինակ քանակով, հաղորդում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:
iPhone 6S սմարթֆոնները պատված են 999 հարգի ոսկով, հետին պանելի վրա փորագրված Է կապիկի պատկերը: Գաջեթի գինը 3,6 հազար դոլար Է:
Goldgenie-ն մասնագիտացած Է բացառիկ նվերների պատրաստման բնագավառում, որոնք դրվագազարդվում են ոսկով եւ թանկարժեք քարերով:
Հունվարի վերջին ընկերությունը ներկայացրել Է iMac եւ MacBooks մոդելները՝ պատած 585 հարգի ոսկով, 2014 թվականի դեկտեմբերին թողարկել Էր ոսկե հեծանիվ:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers



