Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Եղբայրս բարի էր, բոլորին հասնող, զուսպ, կամեցող». Թոռնիկ Սարգսյանը զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վերին Շորժայի դիրքում, տուն «վերադարձել»... մոտ երկու տարի անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ բնավորություն ուներ եղբայրս, զուսպ էր, իրենից երբեք որևէ ավելորդ բան չէիր տեսնի։ Անսահման բարի էր։ Ոչ մի բանի չէր խառնվում, բոլորի կարծիքը լսում էր, ոչ մեկին չէր նեղացնում։ Միշտ պատրաստ էր օգնել, եթե իրեն ինչ-որ հարցով դիմում էին, իր գործը կթողներ, այդ մարդուն կօգներ։ Մեկը չկա, ով իրեն վատ կողմով կամ վատ արարքով հիշի, որովհետև որևէ վատ բան իրենից չեն տեսել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Օֆիկը՝ Թոռնիկի քույրիկը։

Թոռնիկը ծնունդով Ապարանի տարածաշրջանի Հարթավան գյուղից է։ Սովորել է գյուղի դպրոցում։ Քույրիկն ասում է՝ բավական էր դպրոցում դասը լսեր, հաջորդ օրը պատրաստ դասին ներկա էր։ «Վերջին զանգի օրը զանգահարեցին ու ասացին, որ երկուշաբթի պետք է գնա ծանուցագիրը վերցնելու։ Շատ անհամբերությամբ սպասում էր, թե երբ պետք է այդ թուղթն իրեն տան։ 2020 թվականի պատերազմին իմ հորեղբոր երկու տղաները մասնակցել են, միշտ ասում էր՝ իրենք այնտեղ են, բա ես ինչպե՞ս չգնամ, այնտեղ չլինեմ։ Ուրիշ կերպ էր մտածում։ Երբ մայրիկս երբեմն ասում էր՝ միակ տղաս ես, դժվարությամբ եմ քեզ պահել, մի ճար լիներ, չգնայիր բանակ, արձագանքում էր՝ ինչո՞ւ չպիտի գնամ, ինձ ի՞նչ է եղել, որ չգնամ։ Անհամբեր սպասում էր զորակոչվելուն»։ Իսկ բանակից զորացրվելուց հետո Թոռնիկի բոլոր պլանները կապված էին աշխատելու, հայրական տունը վերանորոգելու հետ։ «Միշտ նշում էր՝ գնամ, հետ գամ, հետոն կերևա»։

2021 թվականի հուլիսի 9-ին Թոռնիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ճամբարակում։ «Զորակոչվելուց մեկ ամիս հետո տեղի ունեցավ երդմնակալության արարողությունն, ու իրեն բարձրացրեցին դիրքեր։ Նա վեց ամիս զորամասում չի մնացել։ Մեկ ամսվա ծառայողն ի՞նչ կարող է անել, ի՞նչ գիտի, ի՞նչ է հասցրել սովորել։ Երբ եղբորս հարցնում էինք ծառայության մասին, արձագանքում էր՝ որ իմանաս, ի՞նչ է փոխվելու։ Միշտ փորձել է մեզ ամեն ինչից հեռու պահել։ Հունիսին եկավ արձակուրդ, սեպտեմբերին պատերազմն էր։ Արձակուրդում էր, ասացին, որ իր հետ դիրք պահող տղաներից մեկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից։ Այնքան ծանր ապրումների մեջ էր։ Մի օր իր հետ նստած սուրճ էինք խմում, ասաց՝ բոլորս էլ մի օր դրան ենք արժանանալու, ո՛չ տեր կա, ո՛չ տիրական։ Այդ օրն անկեղծացավ, երբ հարցրեցի՝ իրենց մոտ ամեն ինչ կարգի՞ն է։ «Օֆե՛լ ջան, ասա՝ այս աշուն «դուրս գանք»։ Մեծ պատեր են շարում, իսկ մեզ մոտ ավազ է, փշրվում, լցվում է վրադ»։ Շնչառության հետ կապված նաև խնդիրներ ուներ, ասում էր՝ գլխացավեր ունեմ, պետք է անպայման վիրահատության գնամ։ Այդ անցնող տարվա ընթացքում լարված օրեր էլ են եղել։ Նորաբակում կրակում էին, զանգում էինք իրեն, ասում էր՝ մեզ մոտ ոչինչ չկա, դա մեզանից շատ հեռու է։ Բայց հետո պարզվում էր, որ իրենց մոտ էլ է եղել, զոհ էլ են ունեցել։ Երբ արդեն այս դեպքերը եղան, ծնողներն իրար հետ ծանոթացան, կապ հաստատեցին, շատ մանրամասներ իմացանք»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Սեպտեմբերի 12-ին է եղել Թոռնիկի և մայրիկի վերջին զրույցը։ «Դիրքում է եղել։ Մայրիկի հետ է զրուցել՝ մի քիչ խոսենք, ժամանակս անցնի, որ գնամ, պոստս փոխեմ։ Մինչև ժամը 11 անց կես խոսել են։ Մայրիկն ասում է՝ անընդհատ հարցնում էր, թե գյուղում ինչ կա, ինչն է փոխվել։ «Ոչ մի բան չի փոխվել, ոնց գիտես, այդպես է»։ Մայրիկին ասել էր՝ նույնիսկ ծառին ու թփին եմ կարոտել։ Զրույցը վերջացրել են, որոշ ժամանակ հետո պատերազմն սկսվել է։ Այդ մասին գիշերը չենք իմացել, նա մեզ չի զանգել, թեկուզ ասի, որ չանհանգստանանք։ Սեպտեմբերի 13-ի առավոտյան իմացանք, որ պատերազմ է»։

Թոռնիկը Վերին Շորժայի դիրքում է եղել։ «Իր դիրքում միայն ինքն է զոհվել, բայց մինչև հիմա չգիտենք, թե ինչ հանգամանքներում։ Ոմանք ասացին, որ ԱԹՍ-ն է հարվածել, մյուսները՝ բոլորը լքել են դիրքը, նա իր զենքով կրակ է բացել, չի կարողացել նահանջել։ Բայց ամենից հավանականը ԱԹՍ-ի հարվածն է, որովհետև ասում են, որ երկու հոգով են պայքարել, մի տղան իջել է ձորի հատված, ինքը մնացել է դիրքում, չի նահանջել»։

Մոտ երկու տարի է տևել Թոռնիկի «վերադարձը» տուն։ 2024 թվականի հունիսին Ադրբեջանը հայկական կողմին երկու զինծառայողի մասունք փոխանցեց։ «Երկու տարվա ընթացքում ոչ ոք չի եկել մեր տուն, հետաքրքրվել, թե ինչպես ենք։ Գոնե սփոփանքի խոսքեր ասեին։ Մի օր հայրիկս զինկոմիսարիատ էր գնացել, զարմացել էին՝ ո՞նց, դեռ չի գտնվե՞լ Թոռնիկը։ Հոգեհանգստի ժամանակ պաշտոնյաների էին ուղարկել, բայց հայրիկս թույլ չտվեց մեր տուն գալ։ Եղբորիցս որևէ լուր իմանալու համար մերոնք գնում էին ԱԱԾ, ասում էին՝ հերիք է գնաք ու գաք, լուր լինի, ձեզ տեղյակ կպահենք։ Ինչոր պահից սկսեցին չընդունել հայրիկիս։ Միայն նամակ էին ուղարկում փոստով, թե նորություն չկա, լինելու դեպքում ձեզ տեղյակ կպահենք։

Ի սկզբանե մեզ ասել էին, որ Թոռնիկը զոհվել է, բայց Վարդենիսի, Վերին Շորժայի հատվածում բոլոր տղաներին գտել էին ու տուն բերել, եղբորիցս ոչ մի լուր չկար։ Այդ իրավիճակում մերոնք անընդհատ բոլոր հնարավոր տեղերը գնում էին, փորձում ինչոր տեղեկություն իմանալ իր մասին։ Մի պահ հույսեր էինք փայփայում, որ գուցե գերի է, որովհետև անհնար էր, որ զոհված լիներ, ու այդքան տղաներին գտնեին, եղբորս՝ ոչ։ Հույսով քնում ու արթնանում էինք, որ մի լավ լուր կլսենք։ Բայց այդ հույսերը փշրվեցին, երբ զանգահարեցին ու ասացին, որ ԴՆԹ համընկնում կա։ Մամաս ու պապաս չէին ընդունում այդ փաստը։ Պապաս չէր ընդունում, չէր հավատում, որ Թոռնիկն է, բայց մայրիկս ատամնաշարի միջոցով է համոզվել, որ եղբայրս է»։

Թոռնիկը մեդալներ չունի։ Ընտանիքին զայրացնում, թերևս ավելի ճիշտ կլինի ասել՝ ցավեցնում է ամիսներ շարունակ տևած անտարբերությունը։ Քույրիկն ասում է՝ թեկուզ պատկան մարմինները հստակ ինֆորմացիա չունեին, բայց կարող էին այցելել իրենց։ «Գոնե սփոփանքի խոսքեր ասեին, մեր տուն այցելեին, հասկանայինք, որ իրենց համար մեկ չէ եղբորս ճակատագիրը»։

Ծանր օրերի մասին։ «Քանի տարի էլ ուզում է անցնի, ոչինչ չի փոխվելու։ Իմ մայրիկի աչքերը միշտ թաց են, հայրիկս մտամոլոր է։ Իրենց համար չկա մի պահ, երբ անկեղծ ժպտան։ Իմ երեխաներն են գնում մեր տուն, ուրախացնում տատիկին ու պապիկին, բայց, միևնույնն է, ամեն րոպե իրենց ուշքն ու միտքն իրենց որդին է՝ ի՞նչ եղավ, ինչպե՞ս եղավ։ Ամենավատ բանն այն է, որ չգիտես, թե քո երեխան ինչպես է հեռացել այս կյանքից։ Պայմանագրային զինծառայող կա, ով մեզ ասում է՝ այնքան հպարտ պետք է լինեք, ձեր որդին թշնամու հատուկ ջոկատայինների դեմ է կռիվ տվել, այն էլ՝ միայնակ»։

Ապրելու ուժի մասին։ «Երբ պատերազմն սկսվեց, բալիկի էի սպասում։ Սարսափելի շրջան էր։ Փետրվարին տղաս ծնվեց, և նրա ծնունդը ծնողներիս ինչ-որ առումով դուրս բերեց մղձավանջից։ Երեխաներս անընդհատ վազում են տատիկ-պապիկի մոտ, նրանց հետ ժամանակ անցկացնում։ Ու հիմա փոքր քույրիկս, ի դեպ, նա և Թոռնիկը զույգ են, և երեխաներս դարձել են ինձ ուժ տվողը։ Մեզ փրկեց մեր համախմբված լինելը, իրար ուժ տալը, թիկունք լինելը»։

Հ. Գ. - Թոռնիկ Սարգսյանը հուղարկավորված է Հարթավան գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank