Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Արտահանման խոցելիության «վեկտորները». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստանի արտահանման ոլորտում արձանագրված կտրուկ անկումը, որը հասնում է գրեթե 50 տոկոսի, բացահայտում է ոչ միայն երկրի արտաքին առևտրի կառուցվածքային խոցելիությունները, այլև տնտեսական նոր իրողությունների նկատմամբ անպատրաստ լինելը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները հենց առաջին հայացքից ցույց են տալիս շոկային թվեր, սակայն դրանց խորքային վերլուծությունը հստակորեն վեր է հանում այն պատկերը, որ Հայաստանի արտահանման կառուցվածքը տարիներ շարունակ մնացել է լրջորեն կենտրոնացված շատ նեղ ապրանքային խմբերի ու աշխարհագրական ուղղությունների վրա։ Իսկ վերջին տարիներին արձանագրված աճերն ու բացարձակ ծավալները հիմնականում պայմանավորված են եղել ոչ թե կայուն արդյունաբերական առաջընթացով կամ նոր շուկաների նվաճմամբ, այլ վերաարտահանման ժամանակավոր հնարավորություններով, հատկապես՝ ոսկու ոլորտում։

Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալների՝ գրեթե 50 տոկոսվ կրճատումը պայմանավորված է առաջին հերթին դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ ոսկու արտահանման նվազումով։ Եթե 2024 թվականի նույն ժամանակահատվածում դեպի ԱՄԷ արտահանվել էր մոտ 4 միլիարդ դոլարի ապրանք, հիմնականում՝ ոսկի, ապա այս տարի այդ ցուցանիշը նվազել է մինչև 1,2 միլիարդ դոլար՝ արձանագրելով 68,7 տոկոս անկում։ Սա առանցքային հանգամանք է, քանի որ վերջին երկու տարին Հայաստանի արտահանման ցուցանիշները արհեստականորեն ուռճացվել էին Ռուսաստան-Հայաստան-ԱՄԷ ոսկու վերաարտահանման սխեմաների միջոցով։ Փաստացի, Ռուսաստանից ներմուծված ոսկին երկրում չէր մնացել, այլ արտահանվել էր ԱՄԷ և, մասամբ, Չինաստան ու Հոնկոնգ՝ ապահովելով արտահանման թվերի շեշտակի բարձր աճ։ 2025 թվականին արտահանման այս սխեմայի գործարկումը, որը պայմանավորված է արտաքին քաղաքական նոր սահմանափակումներով, վերահսկողության խստացմամբ և հնարավոր միջազգային ճնշումներով, անմիջապես բացահայտեց տնտեսության իրական արդյունաբերական ներուժի ու արտաքին առևտրի կառուցվածքային խնդիրները։

Ոսկու արտահանման անկումը լրջորեն ազդել է նաև դեպի Չինաստան արտահանման ծավալների վրա։ Այս տարի Հայաստանը Չինաստան է արտահանել 362 մլն դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է 53,4 տոկոսով։ Այստեղ էլ հիմնականում խոսքը վերաբերում է ոչ թե բարձր ավելացված արժեք ունեցող արդյունաբերական կամ մշակած ապրանքների, այլ կրկին ոսկու վերաարտահանման ծավալների նվազմանը։ Սա փաստում է, որ հայկական արտահանման հիմնական շուկաները և ապրանքային կառուցվածքը խիստ կախված են եղել մի քանի հումքային կամ վերաարտահանվող ապրանքներից, ինչը երկրի համար ստեղծել է խոցելիության բարձր աստիճան՝ միջազգային շուկաների տատանումների, քաղաքական ռիսկերի ու նոր սահմանափակումների պայմաններում։

Հայաստանի արտահանման աշխարհագրությունն ու կառուցվածքը վերլուծելիս տեսանելի է մի քանի կարևոր միտում։ Ընդհանուր արտահանման մեջ ամենախոշոր բաժինը դեռևս բաժին է ընկնում Ռուսաստանին՝ 36 տոկոս, ապա՝ ԱՄԷ-ին՝ 27,9 տոկոս, իսկ ԵՄ-ին բաժին է ընկնում ընդամենը 7,8 տոկոս։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, սակայն դեպի Ռուսաստան արտահանման ծավալները ևս 2025 թվականի հունվար-հուլիսին նվազել են 5,6 տոկոսով՝ հասնելով ընդամենը 1 մլրդ 592 մլն դոլարի։ ԵԱՏՄ ուղղությամբ ընդհանուր արտահանումը կազմել է 1 մլրդ 705 մլն դոլար՝ 5 տոկոս անկումով, չնայած իշխանության ներկայացուցիչները հաճախ փորձում են նմանատիպ ցուցանիշների կառուցվածքում աճեր գտնել՝ ցույց տալով միայն մի քանի ապրանքային խմբերի կամ ժամանակային տարբեր ցուցանիշների համադրությունը։

Իրականում, եթե չվերցնենք ոսկու շուկայի ժամանակավոր անոմալիաները, ապա արտահանման կառուցվածքի և շուկաների դիվերսիֆիկացիայի առումով առաջընթացը չափազանց սահմանափակ է։ Դեպի Եվրոպական միություն արտահանման ծավալները այս տարվա առաջին յոթ ամսում կազմել են մոտ 347 մլն դոլար՝ արձանագրելով ընդամենը 4,5 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս աճը, եթե դիտարկենք բացարձակ թվերով, կազմում է ընդամենը 15 մլն դոլար, ինչը խոսում է այն մասին, որ ԵՄ շուկաներում հայկական արտադրանքի ներթափանցումը շարունակում է մնալ թույլ և մասնավոր դեպքերի մակարդակում։ Չնայած առանձին ապրանքային խմբերում՝ գյուղմթերք, գինի, պահածոներ, կոնյակ, նկատվում է որոշակի աճ, սակայն այդ աճերը չեն կարող փոխհատուցել ոսկու կամ հումքային արտահանման կտրուկ անկումը։ Իսկ ԵՄ շուկաներում բարձր որակական պահանջները, սերտիֆիկացման բարդ ընթացակարգերը և մրցակցային միջավայրի ծանր պայմանները շարունակում են մնալ լուրջ խոչընդոտ։

Այսպիսի չնչին տեղաշարժը դեպի ԵՄ շուկա փաստում է, որ Հայաստանի արտահանման ոլորտի զարգացման ռազմավարությունը կա՛մ բացակայում է, կա՛մ էլ չի կարողանում արձագանքել միջազգային շուկաների մարտահրավերներին։ Առանձին ոլորտներում, օրինակ՝ պատրաստի սննդի արտադրանքում արձանագրված 30 տոկոս աճը, թեկուզ և բացարձակ թվով տեսանելի, այդուամենայնիվ, չի կարող փոխել ընդհանուր պատկերը։ Պատրաստի սննդի հիմնական մասը արտահանվում է Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ։ Այս շուկաները մի կողմից ապահովում են համեմատաբար ցածր մուտքի արգելքներ, մյուս կողմից էլ ստեղծում են կախվածության նոր աղբյուրներ, քանի որ արտաքին քաղաքական կամ տնտեսական ռիսկերից բխող ցանկացած փոփոխություն անմիջապես կարող է խաթարել արտահանման տեմպերը։

Գերմանիայի և Շվեյցարիայի գծով արձանագրված արտահանման համեմատաբար փոքր աճերը նույնպես հիմնականում պայմանավորված են կոնկրետ ապրանքային խմբերի ժամանակավոր գործոններով, սակայն չեն փոխում Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքային խոցելիությունը։

Արտահանման ոլորտի խնդիրներն այսքանով չեն ավարտվում։ Վերջին տարիներին տնտեսության մեջ գերակշռող է դարձել ոչ թե արտադրական, գիտահետազոտական կամ բարձր տեխնոլոգիական արտահանումը, այլ վերաարտահանման, հումքային կամ կիսաֆաբրիկատների արտահանումը։ Այս իրավիճակը երկրի համար ստեղծում է կախվածություն արտաքին ապրանքային ցիկլերից, փոխարժեքի տատանումներից, միջազգային պահանջարկի անկումից և քաղաքական ռիսկերից։ Ավելին, արտահանման աճի կամ անկման ցանկացած շեշտակի փոփոխություն անմիջապես ազդում է պետության եկամուտների, վճարային հաշվեկշռի և ֆինանսական կայունության վրա։

Տնտեսական քաղաքականության տեսանկյունից, արտահանման ոլորտում նման խոր անկումը պետք է դիտարկել որպես համակարգային ճգնաժամ, որը պահանջում է ոչ միայն կարճաժամկետ ադապտացիոն քայլեր, այլև երկարաժամկետ ինստիտուցիոնալ և կառուցվածքային բարեփոխումներ։ Արտահանման ոլորտի զարգացման համար կարևոր է ոչ միայն շուկաների դիվերսիֆիկացիան, այլև արտադրության հավել յալ արժեքի բարձրացումը, նորարարության խթանումը, որակի ու մրցունակության ապահովումը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցումը և լոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը։ Սակայն Հայաստանում վերջին տարիներին գերակշռել է կարճաժամկետ արտահանման շահույթի մոդելը, որի հիմքում հիմնականում վերաարտահանումն է՝ առանց երկարաժամկետ արդյունաբերական հիմքի կամ գիտահետազոտական բաղադրիչի։

Արդյունքում, ցանկացած արտաքին ցնցում՝ լինի դա ոսկու շուկայի փակումը, միջազգային վերահսկողության խստացումը, քաղաքական ճնշումները կամ ռուսական շուկայի անկայունությունը, կարող է արմատապես փոխել արտահանման պատկերը և բացահայտել համակարգի խոցելիությունը։ Այս իրավիճակում անհրաժեշտ է արմատապես վերանայել Հայաստանի արտահանման զարգացման ռազմավարությունը՝ շեշտը դնելով ոչ թե ժամանակավոր հնարավորությունների, այլ կայուն արդյունաբերական աճի, տեխնոլոգիական արդիականացման և միջազգային մրցունակության վրա։ Պետությունը պետք է խթանի ոչ միայն բիզնես միջավայրի բարելավումը, այլև աջակցի տեղական արտադրողներին՝ նոր շուկաներ որոնելիս, որակի ստանդարտները բարձրացնելիս, նորարարական լուծումներ մշակելիս ու միջազգային սերտիֆիկացում անցնելիս։ Միայն այս դեպքում հնարավոր կլինի ապահովել արտահանման ոլորտի երկարաժամկետ կայունություն, նվազեցնել արտաքին շուկաների կախվածությունը և բարձրացնել Հայաստանի մրցունակությունը համաշխարհային շուկաներում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers