Yerevan, 28.October.2025,
00
:
00
BREAKING


«Ուղղակի կործանարար, ոչ մի լավ բանի չտանող քաղաքականություն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ երկրներ, որտեղ այսօր խաղաղություն է, ավելացնում են ռազմական բյուջեն, վերականգնում պարտադիր զինվորական ծառայությունը։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական հարցերի փորձագետ Վիտալի Մանգասարյանն ասում է՝ եվրոպական երկրները կանխատեսում են, որ միջնաժամկետ, առնվազն երկարաժամկետ կտրվածքում գործող աշխարհակարգը կարող է փլուզվել, և ամեն մեկը պետք է կարողանա իր գլխի ճարը տեսնել։ «Այս բոլոր ռիսկերը հաշվի առնելով՝ նրանք գնում են այդ ճանապարհով։ Մասնավորաբար՝ Գերմանիայում խոսում են, որ ՀՆԱ-ի մինչև 5 տոկոս մասնաբաժին պետք է հատկացվի ռազմական ծախսերին, ինչն աննախադեպ է։ ՆԱՏՕ-ի երկրներում, ըստ իրենց կանոնադրության, պետությունները ՀՆԱ-ի մինչև 2 տոկոսն են պլանավորում ծախսել անվտանգության համար։ Բայց ստեղծված իրավիճակը ստիպել է պետության ղեկավարությանը՝ երկարաժամկետ ռազմավարություն մշակել և գնալ այդ ճանապարհով, որովհետև ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ տեղի կունենա։ Նախապես իրենց ապահովագրում են հետագայում այս կամ այն սցենարներին դիմակայելու համար։ Նույնիսկ Եվրամիությունն, ընդհանուր վերցրած, որն անվտանգային կոմպոնենտ չունի, պլանավորում է մինչև 800 միլիարդ դոլար ծախսել անվտանգային ծախսերի համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մանգասարյանը։

Հայաստանի իշխանություններն ընթանում են հակառակ ուղղությամբ՝ ռազմական բյուջեն չի ավելանալու, ժամկետային զինծառայության ժամկետը ցանկանում են կրճատել։ Փորձագիտական հանրույթը բանակին վերաբերող հարցերում իշխանության քաղաքականությանն անդրադառնալիս ընդգծում է, որ այս ամենը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի հերթական պահանջի կատարում։ «Հանրային դաշտում առկա դիտարկումները, որ Ադրբեջանի հերթական պահանջն է իրականացվում, կյանքի իրավունք ունեն, քանի որ նախորդիվ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Ադրբեջանից այս կամ այն ձևակերպմամբ պահանջներ են հնչել, և որոշ ժամանակ անց հայաստանյան իշխանություններն այդ նույն պահանջները փաթեթավորել են որպես սեփական նախաձեռնություն և ներկայացրել հանրությանը։ Ծառայության ժամկետը կրճատելու մասին։ Իշխանությունն ասում է, որ կառավարության ծրագրում ֆիքսել են ժամկետային ծառայությունը 1,5 տարի դարձնելու գաղափարը։ Նշում են, որ կյանքի են կոչում կառավարության ծրագիրը, բայց այստեղ շատ կարևոր դրվագ կա։ Երբ իշխանության ներկայացուցիչները ներկայացնում էին 1,5 տարվա թեման, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ ուզում են գնալ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգ ստեղծելու ճանապարհով։ Դրա մասին խոսել են և՛ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, և՛ Փաշինյանը, և՛ իշխանության տարբեր ներկայացուցիչներ։ 2024 թվականի փետրվարի 1-ին Հանրային ռադիոյին տված իր հայտնի հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե ի՞նչ փուլում է համապարփակ պաշտպանության կոնցեպտը, Փաշինյանն ասաց, որ այն իր կողմից հավանության է արժանացել, նաև նշեց, որ ազգային անվտանգության խորհրդի համապատասխան նիստում որոշում է ընդունվել, որ այդ ճանապարհով գնանք։ Այսինքն, ունենք փաստ, որ այդ որոշումը ընդունվել է, և եթե այն կյանքի կոչվեր, այդ տրամաբանության մեջ նորմալ է, որ ծառայությունը դառնար 1,5 տարի, որովհետև համապարփակ պաշտպանությունը ենթադրում է շատ տարբեր կոմպոնենտներ, և 1,5 տարի ծառայելուց հետո մարդը պահեստազորի մաս է դառնում, գիտի, թե այս կամ այն իրավիճակում ինչ գործողություն պետք է իրականացնի։ Հիմա փաստացի չունենք ոչ մի տեղեկություն այն մասին, թե ինչ փուլում է համապարփակ պաշտպանության գաղափարը, և ինչ գործ է արվել անցած 1,5 տարվա ընթացքում։ Իմ խորին համոզմամբ, ոչ մի գործ չի արվել, ենթադրում եմ, որ եթե ինչ-որ բան արված լիներ, դա տեսանելի կլիներ, կամ ինչ-որ ինֆորմացիա կունենայինք դրա մասին։ Առանց այս ամենը կյանքի կոչելու միանգամից գնալ բանակը կրճատելու ճանապարհո՞վ։ Դա լուրջ հետևանքների է հանգեցնելու։ Դա բերելու է մարտական հերթապահության թվաքանակի կտրուկ՝ մոտ 25 տոկոսով նվազմանը։ Իշխանության գործողությունների վերաբերյալ միակ տրամաբանական արձագանքն այն է, որ ընտրություններից առաջ փորձ է կատարվում հանրության որոշակի հատվածի վրա ազդեցություն ունենալ և ձայներ կորզել այդ հատվածից»,-նշում է մեր զրուցակիցը։

44-օրյա պատերազմը մեծ վնաս հասցրեց Զինված ուժերին։ Այն վերականգնելու փոխարեն բանակը պարբերաբար հայտնվում է իշխող թիմի թիրախում։ Մե՛կ բանակից փողով ազատվելու նախագիծն է քննարկվում, մե՛կ էլ ծառայության ժամկետը կրճատելու։ Ինչո՞ւ են թիրախավորում բանակը։ «Իշխանությունները խոսում են, այսպես ասած, խաղաղություն բերելու մասին։ Ադրբեջանն այդ ընթացքում խոսում է այն մասին, որ խաղաղություն հնարավոր է այն պարագայում, որ Հայաստանը զինված ուժեր չունենա։ Գրեթե բառացի բաց տեքստով նրանց փորձագիտական դաշտում թե՛ տարբեր պաշտոնյաները, թե՛ Ալիևը նման մտքեր են արտահայտում։ Ադրբեջանն իր հիմնավորումն է բերում, ասում՝ որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով ապահովագրված լինեմ, որ հայկական կողմը ինչ-որ գործողություններ չի իրականացնի իմ հանդեպ։ Թվում է՝ առաջին հայացքից տրամաբանական պահանջ է։ Այլ հարց է, թե ինչպես ենք դիրքավորվում այդ պահանջի նկատմամբ։ 1,5-2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարարը հայտարարում էին, որ Հայաստանն ունի զինվելու իրավունք՝ հղում անելով ՄԱԿ-ի համապատասխան դրույթներին։ Հիմա այնպիսի տպավորություն է, որ ոչ մեկն այդ դրույթների մասին էլ չի խոսում, ոչ մեկը չի փորձում միջազգային հանրության շրջանակներում այդ թեզն առաջ քաշել, այլ խոսում են խաղաղությունը գուրգուրելու, պահպանելու մասին։ ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցում խաղաղությունը ծաղկի հետ է համեմատել, որը պետք է ջրել, փայփայել, և հիմա այս տրամաբանության մեջ գործողություններ են իրականացվում, փորձում են հիմնավորել, որ խաղաղությունը ջրում ենք։ Փաստացի ստացվում է, որ Ադրբեջանից հնչող պահանջները մեզ մոտ փաթեթավորվում են խաղաղությունը ջրելու տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ բանակը չպետք է անվտանգության ապահովման առաջնային գործոն լինի, մինչ դա պետք է տարբեր գործոններ լինեն։ Թվում է՝ տրամաբանական բան կարելի է գտնել դրա մեջ։ Նման ուղերձից ի՞նչ է հասկանում դիրքում կանգնած զինվորը։ Իրեն ավելի արժևորվա՞ծ է զգում, թե՞ իրեն թվում է, որ վերջին տեղում է։ Այս հայտարարություններն ու քաղաքականությունը մեր բանակի կարողությունները մեծացնո՞ւմ են, թե՞ փոքրացնում։ Իմ գնահատմամբ, ավելի թուլանում ենք նման հայտարարություններից, գործողություններից հետո։ Կամ՝ «փողով բանակից ազատվելու» ծրագրի մասին։ Առավել քան վստահ եմ, որ ինչ-որ փուլում հնարավոր է ավելի էժան տարբերակով ինչ-որ մոդելներ մշակեն և անցկացնեն Ազգային ժողովում։

Խնդիրն այն է, որ մեր գործողությունների հայելային պատասխանն Ադրբեջանից չենք տեսնում։ Վերջին 5 տարվա ընթացքում ոչ մի զորավարժություն չենք արել, բացի ԱՄՆ խաղաղապահների փոքրիկ զորախմբի հետ զորավարժությունը, որն անվտանգության վրա ուղիղ ազդեցություն մեծ հաշվով կարող է չունենալ։ Դրան զուգահեռ տեսնում ենք, որ Ադրբեջանն ամիսը մեկ-երկու անգամ տարբեր մասշտաբի զորավարժություններ է իրականացնում տարբեր երկրների հետ։ Պակիստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուզբեկստանի հատուկ նշանակության զորքերի զորախաղերը տեղի ունեցան։ Տեղեկացանք, որ մոտ 3,5 տոկոսով պլանավորում են մեծացնել իրենց ռազմական բյուջեն։ Բոլոր գործողությունները խոսում են այն մասին, որ մեծացնում են իրենց բանակի կարողությունները, որպեսզի հարմար պահի կարողանան ինչոր գործողություններ իրականացնել։ Երբ կլինի հարմար պահը, կախված է նաև աշխարհաքաղաքական տարբեր իրադարձություններից»,հավելում է նա։

Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության տրամաբանության մեջ խոսում է այն մասին, թե այս քաղաքականությունը վարում են նրա համար, որ 50, 100, 150 տարի հետո պետություն ունենանք և մեր պետությունը կարողանանք պահպանել։ «Նիկոլ Փաշինյանն ընդամենը մեկ տարի առաջ կառավարության նիստի ժամանակ հայտարարում էր, որ աշխարհի գերտերությունները, ուժեղ պետությունների ղեկավարները չգիտեն, թե վաղը, մյուս օրը, մոտակա մի շաբաթում ինչ զարգացումներ տեղի կունենան։ Հույսը դնել նրա վրա, որ 50, 100 տարի հետո մեր հանդեպ ոտնձգություններ չեն անի, և պետություն կունենանք, ուղղակի կործանարար, ոչ մի լավ բանի չտանող քաղաքականություն է»,ասում է վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ, խաղաղությունն արդեն իսկ հաստատվել է նախաստորագրված փաստաթղթով և այն հանգամանքով, որ մեկ տարի յոթ ամիս հայ-ադրբեջանական սահմանին հայ զինվոր չի զոհվել։ «2020 թվականից առաջ Դուշանբեում ձեռք բերված համաձայնությունից հետո խոսում էր ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում լարվածության թուլացման մասին։ Տեսանք, թե ընդամենը 1-1,5 տարի հետո ինչ տեղի ունեցավ։ Ասել, որ հիմա չեն կրակում, ուրեմն դա նշանակում է, որ երեք, հինգ տարի հետո ամեն ինչ լավ է լինելու, առնվազն միամտություն է։ ՔՊ վերջին համագումարի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բանակում տեղի ունեցող աննախադեպ բարեփոխումների մասին, որպես փաստարկ բերեց այն հանգամանքը, որ բանակում բարեփոխումների իրականացման տրամաբանության շրջանակներում իրենք լուռ աշխատում են։ Այսինքն, այնպես նկարագրեց, որ լուռ աշխատելու մեջ է իրենց ամենամեծ բարեփոխումը, որը տեղի է ունեցել բանակում։ Եթե իքս քանակությամբ զենքեր ենք բերում և զորավարժություն չենք անում, որ այդ զենքը հնարավորինս արագ ինտեգրենք մեր զինված ուժերում, մարդիկ փորձառություն ձեռք բերեն, որտե՞ղ է այդտեղ բարեփոխման տրամաբանությունը»,-եզրափակում է Վիտալի Մանգասարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding MemberWith Ucom’s Support, the 13th International Environmental Festival “SunChild” ConcludesSIA 2025 Awards Ceremony to take place Under AraratBank sponsorship The International Chess Tournament Sponsored by AraratBank is Officially Underway Idram is now available in ONEX