Yerevan, 29.March.2026,
00
:
00
BREAKING


Երկու տարի անց. Արցախից արտաքսումը և ռուս խաղաղապահների դերը

POLITICS

2023 թվականի սեպտեմբերի 24-ը դարձավ ճակատագրական Արցախի պատմության մեջ։ 

2 տարի առաջ՝ 2023թ-ի սեպտեմբերի 24-ին արցախցին ստիպված էր լքել իր հայրենիքը, հայրենի հողը, որտեղ տարիներ շարունակ ապրել ու արարել էր։ Ավելի քան 100,000 մարդ ստիպված եղավ բռնել գաղթի ճանապարհը և տեղափոխվեց Հայաստան։

Ականատեսների վկայությամբ, այդ օրերին Արցախում ամենուր տիրում էր քաոս՝ մեքենաների շարասյուներ, ճանապարհներին հերթեր, ընտանիքներն ու ունեցվածքը փրկելու  փորձեր։ Մարդիկ  հեռանում էին անորոշության մեջ ՝ լքելով իրենց տները, նախնիների գերեզմանները և այն ամենը, ինչը նրանց կապում էր հայրենի հողի հետ։
Մեր զրուցակիցներից նաև նշում են, որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ռուս խաղաղապահներն են իրենց աջակցություն ցուցաբերել՝ թե՛ 44 -օրյա արյունալի պատերազմից հետո, թե՛ բռնագաղթի օրերին։

Euromedia24-ի հետ զրույցում արցախցիներն իրենց ծանր հիշողություններով են կիսվում՝ ինչպես վերջին հրաժեշտը տվեցին իրենց հայրենիքին։

Խուճապ, մարդկանց  հերթեր, լքված տներ, մի կողմից էլ ադրբեջանական զորքերի առաջխաղացում, կրակոցներ․ ահա այսպես է հիշում այդ դաժան օրերը Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը․ «Էլեկտրականություն, ջուր, գազ չկար՝ դեռ մարտից։ Սեպտեմբերի 24-ին նույնիսկ Ստեփանակերտի հարակից գյուղերի բնակիչները արդեն Ստեփանակերտում էին, կամ էլ՝ Ստեփանակերտ- Գորիս ճանապարհին՝ տարբեր հերթերում։ Այս ամենը զուգորդվում էր Ադրբեջանի կողմից տեղեկատվական  ահաբեկչական և կրակոցներով։ Ամսի 23-ին և 24-ին ադրբեջանցիները թույլ էին տվել հումանիար բեռներ մուտք գործեն Արցախ՝  ռուս խաղաղապահների և Կարմիր Խաչի աջակցությամբ, բայց դա կաթիլ էր՝ օվկիանոսում»,-պատմում է Բեգլարյանը։


Արցախի ԱԻՊԾ մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը նույնպես նշում է, որ Ստեփանակերտը վերածվել էր հսկայական ճամբարի. մարդիկ գիշերում էին ուղիղ հրապարակներում և փողոցներում, իսկ քաղաքը աստիճանաբար դատարկվում էր։

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն էլ հիշում է՝ քաոս էր այդ օրերին․ մարդիկ իրենց միջոցներով մի կերպ փորձում էին փրկել  ընտանիքի անդամների ու հարազատների կյանքը՝ դուրս բերելով նրանց ադրբեջանական «ճիրաններից»․ «Ժողովուրդը ով, ոնց կարողացել, ամեն մարդ մի ձև դուրս է եկել,  իրենց սեփական մեքենաներով իրերը տնից բերում էին հրապարակ, որ կարողանային դուրս գալ Արցախից։ Ով կուզի իր տունը,  գերեզմանը թողնի ու դուրս գա՝ ոչ ոք»։

Նա ընդգծում է, որ հենց այդ օրերին ռուս խաղաղապահները դարձան բնակիչների աջակցության աղբյուրը.

«Նրանք օգնեցին մարդկանց, ցուցաբերեցին մարդասիրական աջակցություն և մասնակցեցին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների մարմինների որոնմանը»։
Արցախցիներից շատերն  ընդգծում են այդ օրերին ռուս խաղապահների դերը և կարևորությունը։

Նրանց խոսքով՝ խուճապի և հուսահատության մեջ հենց ռուսական խաղաղապահ զորախումբն էր, որը խաղաց հիմնական մարդասիրական դեր։ Նրանք՝
• ապահովեցին փախստականների անվտանգ անցումը Լաչինի միջանցքով,
• հասցրին մարդասիրական օգնություն,
• օգնեցին վիրավորներին և հիվանդներին,
• մասնակցեցին զոհվածների մարմինների որոնմանը և տարհանմանը։

Իշխանությունները որքան էլ  այսօր փակված համարեն Արցախի էջը և հայկական երկրորդ պետությունը համարեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, միևնույնն է՝ հայի հիշողությունից ոչ ոք չի կարող ջնջել  հայրենիքը՝ Արցախը, իսկ Արցախում ամեն բան հիշեցնելու է հային և հայկական մշակույթը։

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards