Որքա՞ն գումար է կառավարությունը տրամադրել բռնի տեղահանվածների համար իրականացված դրամական միջոցառումների շրջանակում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախից բռնի տեղահանվածների համար ՀՀ կառավարության կողմից իրականացված/իրականացվող դրամական միջոցառումների շրջանակում ՀՀ մուտքի պահից մինչ օրս տրամադրվել է ավելի քան 117 մլրդ դրամ։ Այս մասին NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Որոշ դեպքերում պետական միջոցառումներին միացել են տեղական և միջազգային կազմակերպությունները և/կամ իրենց տեղական գործընկերները՝ ՀՀ կառավարության որոշումներում սահմանված ընթացակարգով, որի շրջանակում կազմակերպված համաֆինանսավորումը մինչ օրս կազմել է 6,834,290,000դրամ։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025 թվականին ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 միլիարդ 290 միլիոն դրամ։
Զբաղվածության ապահովման ծրագրի փաստացի ծախսը 2024-2025 թթ․ կազմել է 1,331,902․14 հազար դրամ, մասնավորապես՝ 2024թ․ ծախսվել է 895,293․00 հազար դրամ՝ 1799 շահառուի ընդգրկմամբ, իսկ 2025թ․ սեպտեմբերի 22-ի դրույթամբ՝ 436,609․1 հազար դրամ»,–հարցմանն ի պատասխան հայտնել են նախարարությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ



