Փաշինյանի խեղճացած արտաքին քաղաքականությունը և «Մեր ձևով» շարժման ուղերձը
POLITICS«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ գործող իշխանությունները շարունակում են փչացնել Հայաստանի արտաքին հարաբերությունները։ Նրա խոսքով, արդեն իսկ լրջորեն խաթարվել են կապերը Ռուսաստանի և Վրաստանի ղեկավարության հետ, իսկ այժմ իշխանությունները փորձում են նոր «ընկերներ» գտնել՝ Ադրբեջանի և Թուրքիայի տեսքով։
Կարապետյանի համոզմամբ՝ գործող իշխանությունը զերծ է բանակցային որևիցե կարողությունից․
«Միակ բանը, որը վարպետորեն անում են այս մարդիկ, դա բանսարկությունն է, վիրավորանքն ու վարկաբեկումն է»,- ընդգծել է նա։
Շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանն իր հերթին արձանագրել է, որ հասարակության համար այլևս ակնհայտ է դարձել իշխող փոքր խմբակի կեցվածքը՝ հարևան երկրների առաջ ցուցադրած խղճուկ դիրքով։ «Չեմ կասկածում, որ դատարկ ու ցինիկ բառամթերքով հանդես եկող այս խմբակին մերժելուց հետո մենք կարճ ժամկետում կկարողանանք լիովին փոխել երկիրը և վերականգնել ներքին համերաշխությունը»,– գրել է բարերարն ու գործարարը։
Կարապետյանը շեշտել է նաև, որ հայ ժողովրդին միջազգային հարթակներում առավել մեծ համբավ են բերելու ոչ թե այսօրվա քաղաքական գործիչները, այլ այն հայերը, ում ամբողջ աշխարհը ճանաչում է իրենց Աստվածատուր տաղանդով ու նվաճումներով։



