Անկախության հռչակման 34-ամյակի առթիվ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ․ երդվել են նորանշանակ հարկադիր կատարողները
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 34-ամյակի առթիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ։
Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, շնորհավորելով Ծառայության աշխատակիցներին Անկախության տարեդարձի առթիվ, ասել է․ «Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս անկախության հռչակման 34-րդ տարեդարձի հռչակման կապակցությամբ։ Պետք է ընդունել, որ անկախությունը գերագույն և բացարձակ արժեք է։ Ընդ որում, անկախության պահպանման և ամրապնդման գործընթացում պետության բոլոր քաղաքացիների ներդրումը շատ էական է։ Անկախության պահպանման գործընթացում շատ մեծ դերակատարում ունեն նաև պետական աշխատողները, այսինքն՝ մենք։ Եվ մենք` բոլորս, ուղղակիորեն պարտավոր ենք մեր նվիրված և քրտնաջան աշխատանքով ապահովել մեր երկրի անվտանգությունը, մեր երկրում անկախության պահպանումը։
Անկախության օրվա կապակցությամբ տեղի է ունեցել առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Նրանք երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով ծառայողական պարտականությունները: Շնորհավորելով ծառայակիցների շարքերը համալրած հարկադիր կատարողներին՝ Գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է նրանց դերակատարությունը վերջնական արդարադատության իրականացման, քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման հարցում։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր քարտուղարի հրամաններով՝ ծառայողական պարտականությունները պատշաճ և բարեխիղճ կատարելու համար մի շարք հարկադիր կատարողների և Ծառայության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, հանձնվել են խրախուսական պարգևներ, շնորհվել կոչումներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



