Yerevan, 05.November.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են իրականացրել. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920– սկսվել է Հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։

1920 – ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1991– Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայն հանրաքվեի արդյունքների, ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001– կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005– Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018– կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, իսկ դաշինքի ցուցակը գլխավորող դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ։

2020–Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի դարպասների մոտ և խնդրել են պատգամավորներին՝ սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը և պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

2021– Հայ կաթողիկե եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

ԱՇԽԱՐՀ

480 մ.թ.ա. – ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդեսը։

63 մ.թ.ա. – ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 – Հռոմում աստվածների շարքին է դասվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 –կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի, Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել է եպիսկոպոսներ և երաշխավորել վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1215 – ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 –Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 –իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ, գաղութներ ստեղծելով, հավատի բերել նրանց:

1666 –վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը՝ ճարտարապետության մեջ դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1723 –Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի, Ռուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլ յանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1784 –ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի, բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 –ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։

1922 – Իոսիֆ Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի, ՌՍՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1835 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846–Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն, առաջնորդվելով Լեվելիեի ցուցումներով, հայտնաբերել է Նեպտուն մոլորակը:

1848 –ամերիկացի Ջոն Կուրտիսը իր տանն ստեղծել է առաջին ծամոնը։

1861 –ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար և «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 –ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլ յուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։ 1870 – վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889– հիմնադրվել է «Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1932 –հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի, առաջացած պետությունը սկսել է անվանվել Սաուդյան Արաբիայի Թագավորություն։

1939– ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը Լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆթանազիա:

1943 –ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970– ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:

1973– վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997– պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 –հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002 –Բելգիայում օրենքի ուժ է ստացել էֆթանազիայի մասին օրենքը։

2008- հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 – վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQR