Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նույն պետության մի քանի հանրապետությունների գոյությունը պատմաքաղաքական այնպիսի երևույթ է, որն արտացոլում է տվյալ երկրի հասարակության, իշխանությունների և ինստիտուցիոնալ համակարգերի արմատական փոփոխությունները։ Այս երևույթը սովորաբար առաջանում է լուրջ ճգնաժամերի, հեղափոխությունների, պատերազմների, սոցիալական պայթյունների կամ արտաքին միջամտության արդյունքում, երբ հին համակարգը դառնում է անկայուն, կորցնում է իր լեգիտիմությունը և ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած հիմնարար խնդիրները։ Հենց այդպիսի իրավիճակներում է, որ առաջանում է նոր հանրապետության ստեղծման անհրաժեշտություն՝ որպես պետականության վերակառուցման, նոր արժեքների, ինստիտուտների և իշխանության ձևավորման սկզբունքների հաստատման դրսևորում։

Հանրապետությունների դասակարգումը երբեք միայն ֆորմալ կամ «անվանակոչումային» հարց չէ, այլ արմատական բովանդակային փոփոխության նշան, երբ հիմքից փոխվում է երկրի սահմանադրական կարգը, ուժային կենտրոնների փոխհարաբերությունները, հասարակության ու իշխանության հարաբերակցությունը և ազգային օրակարգը։ Ֆրանսիան, որպես դասական օրինակ, հինգ հանրապետություն է ունեցել, որոնցից յուրաքանչյուրն առաջացել է հասարակական-քաղաքական խոր ցնցումների, հեղափոխությունների, ռազմական պարտությունների, բռնապետական կամ անարդյունավետ ռեժիմների տապալման արդյունքում։

Առաջին հանրապետությունը ձևավորվեց 1789-1792 թթ. Ֆրանսիական մեծ հեղափոխության հետևանքով, երբ տապալվեց միապետությունը և հաստատվեց հանրապետական կարգ։ Երկրորդ հանրապետությունը (1848-1852 թթ.) ծնվեց նոր հեղափոխության արդյունքում, բայց արագ փոխարինվեց կայսրությամբ։ Երրորդ հանրապետությունը (1870-1940 թթ.) ստեղծվեց Փարիզի կոմունայի և Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, սակայն գոյատևեց մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի նացիստական օկուպացիան։ Չորրորդ հանրապետությունը (1946-1958 թթ.) ձևավորվեց պատերազմի ավարտից հետո, բայց անկայուն խորհրդարանական համակարգի պատճառով ի վիճակի չեղավ հաղթահարել Ալժիրի ճգնաժամը։ Վերջապես, Հինգերորդ հանրապետությունը հաստատվեց 1958 թվականին Շառլ դը Գոլի նախաձեռնությամբ, երբ անհրաժեշտ էր ուժեղ, կենտրոնացված նախագահական իշխանություն՝ ազգային ճգնաժամերը կառավարելու և պետական ինստիտուտների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Յուրաքանչյուր նոր հանրապետություն Ֆրանսիայում նշանակում էր ոչ թե միայն սահմանադրական տեքստի փոփոխություն, այլ նաև քաղաքական մշակույթի, պետական կառուցվածքի ու իշխանական լեգիտիմության արմատական վերանայում։

Հանրապետությունների հերթականության օրինակներ կան նաև այլ երկրներում։ Գերմանիայի առաջին հանրապետությունը՝ Վայմարյան հանրապետությունը (1919-1933 թթ.), ծնվեց կայսրության տապալումից հետո, սակայն անկայունության ու նացիստական բռնապետության հաղթանակի արդյունքում վերացավ։ Երկրորդ հանրապետությունը՝ Դաշնային Գերմանիան, ձևավորվեց 1949 թվականին, երբ երկիրը բաժանվեց Արևմտյան և Արևելյան Գերմանիաների, իսկ 1990 թվականին վերամիավորումից հետո պահպանվեց որպես միավորված Գերմանիայի պետական կարգ։ Իտալիան մինչև 1946 թվականը թագավորություն էր, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո հանրաքվեով անցավ հանրապետական համակարգի, որը մինչ օրս Առաջին հանրապետությունն է։ Ռուսաստանը, լինելով կայսրություն, ապա խորհրդային հանրապետություն, 1991 թվականից հետո դարձավ Դաշնային Հանրապետություն՝ նոր սահմանադրությամբ և պետական ինստիտուտներով։

Հայաստանի պատմության մեջ հանրապետությունների հերթականությունը ևս դիպուկ արտացոլում է պետականության զարգացման ու վերաձևման փուլերը։ Առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Օսմանյան կայսրության փլուզման, Կովկասյան ճգնաժամի, ազգային գոյատևման պայքարի ու պետականության վերականգնման պայմաններում։ Այն հիմնված էր ազգային պայքարի, ինքնորոշման և անկախության գաղափարների վրա, բայց գոյատևեց ընդամենը երկու տարի՝ պայմանավորված արտաքին սպառնալիքներով, ներքին անկայունությամբ և աշխարհաքաղաքական մեկուսացմամբ։ Երկրորդ հանրապետությունը՝ Հայկական ԽՍՀ-ն, ստեղծվեց 1920 թվականին խորհրդային բանակի ներխուժմամբ և Խորհրդային Ռուսաստանի ու Թուրքիայի համաձայնությամբ։ Այս փուլը տևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը՝ առանձնանալով կենտրոնական իշխանության գերիշխանությամբ, պլանային տնտեսությամբ, սահմանափակ ինքնիշխանությամբ և խորհրդային գաղափարաբանությամբ։

Երրորդ հանրապետությունը ձևավորվեց 1991 թվականին՝ ԽՍՀՄ փլուզման, ազգային զարթոնքի, Ղարաբաղյան շարժման և անկախության հանրաքվեի արդյունքում։ Այն հիմնված էր ժողովրդավարության, բազմակուսակցականության, մարդու իրավունքների և ազգային ինքնորոշման սկզբունքների վրա, որի հիմքում ընկած են 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրը և 1995 թ. Սահմանադրությունը։

Չնայած հետագա սահմանադրական բարեփոխումներին, այդ թվում՝ կառավարման մոդելի փոփոխություններին, Երրորդ հանրապետությունը պահպանել է իր հիմնական ինստիտուցիոնալ հիմքերը՝ ժողովրդավարական կառավարման համակարգը, միջազգային իրավասուբյեկտությունը, հայկական ինքնության պաշտպանությունը և ազգային օրակարգի շարունակականությունը։

Սակայն վերջերս Հայաստանում ի հայտ է եկել «չորրորդ հանրապետության» հռչակման գաղափարը, որն իշխանությունների կողմից ներկայացվում է իբրև քաղաքական ու սահմանադրական նոր իրականության սկիզբ։ Հենց դրան էր նվիրված Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ համաժողովի ընթացքում ունեցած ելույթի մեխը։ Սակայն այս հռչակումը, ի տարբերություն նախորդ հանրապետությունների ծնունդին ուղեկցող հիմնարար փոփոխությունների, չունի այնպիսի խորքային հեղափոխական կամ ճգնաժամային դրդապատճառներ, որոնք կարդարացնեին նոր համակարգի մեկնարկը։ Այստեղ գործ ունենք ձևական, մեկ կուսակցության (ավելի կոնկրետ՝ մեկ անձի) քաղաքական շահերով պայմանավորված նախաձեռնության հետ, որի իրական նպատակն առավելապես արտաքին ճնշումների պայմաններում Երրորդ հանրապետության ինստիտուցիոնալ հիմքերը, արժեքային համակարգն ու պատմական իրավահաջորդությունը վերանայելն է։

Բայց ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում «չորրորդ հանրապետության» գաղափարն իր էությամբ վտանգավոր է, քանի որ այն գործնականում ենթադրում է Երրորդ հանրապետության՝ Անկախության հռչակագրի, սահմանադրական հիմքերի, Արցախի հարցում ազգային օրակարգի և Ցեղասպանության ճանաչման պահանջի ժխտում կամ նսեմացում։ Պարզ է, որ նման օրակարգի ներմուծումը առաջին հերթին հող է նախապատրաստում նոր Սահմանադրության ընդունման համար, որի արդյունքում դեն կնետվեն Անկախության հռչակագրում արտացոլված արժեքները՝ խաթարելով պետության իրավական ու պատմական շարունակականությունը։

Այս քայլն ունի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին դրդապատճառներ։ Արտաքին դրդապատճառներն այն են, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կոնկրետ պահանջ է դրվել փոխել ՀՀ Սահմանադրությունը, վերացնել այն դրույթները, որոնք կապված են պատմական արդարության, ազգային ինքնորոշման և հայկական պետականության անվտանգության հետ։ Ըստ էության, թուրքադրբեջանական տանդեմի նպատակն է դրա միջոցով թուլացնել հայկական պետականությունը, հայ ժողովրդին զրկել իր արժեհամակարգից և պատմական արմատներից, որպեսզի հայությունն ի վիճակի չլինի ոտքի կանգնել ու չդառնա գործոն տարածաշրջանում։ Այս տեսանկյունից նոր հանրապետության ձևական հռչակումը առաջին հերթին պետք է ընկալվի որպես Երրորդ հանրապետության ժառանգության և հայկական պետականության ինստիտուցիոնալ հիմքերի քանդում, ինչը բացում է արտաքին ճնշումների, ազգային շահերի զիջման և պետականության վարկաբեկման դուռը։

Իսկ ներքին դրդապատճառներն այն են, որ իշխանությունները ձգտում են ազատվել նախկին քաղաքական ու իրավական պարտավորություններից, սեփական իշխանությունը հիմնավորել նոր օրակարգի վրա և ձևավորել այնպիսի ինստիտուցիոնալ կառուցվածք, որը թույլ կտա խուսափել անցյալի պատասխանատվությունից։

Ստացվում է, որ գործընթացն իր մեջ համակողմանի սպառնալիք է ներառում ոչ միայն պետականության, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ինքնության և իրավական շարունակականության, այլև հասարակական համաձայնության և ներքաղաքական կոնֆիգուրացիայի տեսանկյունից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers