Եվրոպայից բժիշկներ են Հայաստան եկել. ո՞ւմ և ինչի՞ համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am լրատվականին տեղեկություններ են հասել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 21-ի գիշերը Եվրոպայից Հայաստան են ժամանել 4 հայտնի բժիշկներ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ բժիշկները Հայաստան են ժամանել իշխանական վերնախավից մեկին հրատապ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
ArmLur.am-ը փորձեց մանրամասներ իմանալ ՀՀ Առողջապահության նախարարությունից՝ հասկանալու ովեքր են Հայաստան ժամանած բժիշկները, ում համար են եկել և ինչ նպատակով։ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը հայտնեց, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը որևէ տեղեկություն չունի Հայասատան ժամանած բժիշկների մասին։ Նա նշեց, որ Առողջապահության նախարարության լիազորոթյուններից դուրս է հարցը և ցանկացած ոք էլ կարող է իր համար բժիշկ հրավիրել, որի մասին ԱՆ-ն կարող է և տեղյակ չլինել։
Հետևեք մեզ՝ այստեղ



