Հայկական բանակը կարողանում է նվազագույնի հասցնել լայնամասշտաբ ռազմական գործողությունները. նախարար
SOCIETYՀայկական բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Երևանի պետական հյամալսարանում դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բազմաթիվ սպառնալիքներ կան: Անվտանգության միջավայրն այսօր բավա կանին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ, բայց հայկական բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որոնք հակառակորդին ստիպում են զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություններից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հասցնել մինիմումի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը հավելեց, որ բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն՝ «բանակը հասարակության հայելին է» և «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»:



