Ռեալի ավագ Կարվախալը ներողություն է խնդրել
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» ավագ Դանիել Կարվախալը ներողություն է խնդրել Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի առաջին տուրի «Մարսելի» դեմ խաղում (2:1) իր հեռացման համար։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Աջ պաշտպան և թիմի ավագ Դանիել Կարվախալը խաղադաշտ էր մտել հանդիպման 5-րդ րոպեին։ 72-րդ րոպեին նա կարմիր քարտ ստացավ՝ մրցակցի դարպասապահ Խերոնիմո Ռուլիին «գլխով հարվածելու» համար, ինչի հետևանքով վերջինս ընկավ խոտածածկի վրա։
«Ցանկանում եմ ներողություն խնդրել վերջերս տեղի ունեցածի համար՝ իմ հեռացման և Չեմպիոնների լիգայում ոչ պատշաճ վարքագծի համար, որն անընդունելի է նման խաղի և իմ կարգավիճակի համար։ Դա այլևս չի կրկնվի։ Թիմը մեծ ջանքեր գործադրեց և կարողացավ հաղթանակ տանել», — Կարվախալի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հաջորդ տուրում «արքայական ակումբի» ֆուտբոլիստները կհանդիպեն «Կայրաթի» հետ (սեպտեմբերի 30-ին)։
Հետևեք մեզ՝ այստեղ
			
			
			
			
			
				
			
			
			


