Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ չի մտածում 2027 թվականին Գերմանիայի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազրույցում հայտարարել է, որ չի մտածում 2027 թվականին Գերմանիայի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, հաղորդում է Politico-ն։
«Ես լիովին նվիրված եմ Եվրոպական հանձնաժողովի նախագահի իմ պարտականություններին և չեմ կարող զբաղեցնել այլ պաշտոններ», – նշել է ֆոն դեր Լայենը։
Նա կրկին նշանակվել է ԵՀ նախագահ անցած տարի և զբաղեցնում է այդ պաշտոնը 2019 թվականից։
Այս ամառ գերմանական լրատվամիջոցներում շրջանառվում էին տեղեկություններ, թե նա կարող է լքել ԵՄ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2029 թվականը, և առաջադրվել Գերմանիայի նախագահի պաշտոնում։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



