Ես չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ. Խաչիկ Ասրյան
BLOGՀայաստանի Հանրապետությունը, որի անկախությունն ու ինքնիշխանությունը զավթված են Հայաստանը ոչնչացնել ցանկացող՝ Հայաստանի թշնամիներ հայատյաց Ադրբեջանի և ցեղասպան Թուրքիայի կողմից, որի տարածքային ամբողջականությունը խաթարված է, մասնատված է թշնամի Ադրբեջանի կողմից, չի կարող նշել իր անկախության 34-րդ տարեդարձը։
Ես, որպես Արցախի, Հայաստանի և Հայ ժողովրդի պաշտպանության համար մղված բոլոր պատերազմների կամավոր մասնակից Հրամանատար, չեմ շնորհավորում Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը, քանզի Հայաստանն այսօր անկախ ու ինքնիշխան չէ։
Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը նորից վերականգնվելու է միայն ու միայն հայրենատեր, քաջ, համարձակ, չնահանջող Հայորդիների անձնազոհ պայքարի շնորհիվ․ միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անընդհատ ցուցաբերվող ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Պե՛տք է ձևավորենք 200.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ, վերականգնե՛նք Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կյանքի գնով պաշտպանե՛նք ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԸ և վե՛րջ։
Խաչիկ Ասրյան
Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ։
Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ։
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



