Yerevan, 25.December.2025,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Վատիկանյան բանտարկյալները, Կաննի առաջին կինոփառատոնը, մարմնավաճառների դպրոցը. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Թայլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ ար տ ա հայտ մ ա ն օ ր , Ղրղզստան՝ Ձեռներեցների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1908 – ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

1910– ծնվել է արձակագիր Քրիստափոր Թափալցյանը։

1918– գնդակահարվել են Բաքվի 26 կոմիսարները, որոնց մեջ է եղել քաղաքական գործիչ, հեղափոխական Ստեփան Շահումյանը:

1922 – ծնվել է հայազգի բանաստեղծ-ճակատային, երգերի հեղինակ, գրող Գրիգոր Պոժենյանը, որի հայրը՝ Միքայել Պոժենյանը, եղել է Խարկովի տրակտորների գործարանի հիմնադիրներից մեկը:

1954- ծնվել է բանաստեղծ Զավեն Բեկյանը:

1957- վախճանվել է երգչուհի, մանկավարժ Նադեժդա Կարդյանը:

1969– ծնվել է նկարիչ Նարեկ Ավետիսյանը։

1984 – վախճանվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը:

1990- ներքին գործերի նախարարության կազմում կազմավորվել է Հայոց կանոնավոր բանակի հիմք հանդիսացած «Հատուկ գունդը»:

2006-Ստեփանավանում բացվել է արհեստական խոտածածկով առաջին խաղադաշտը, որը նման առաջին մարզադաշտն է եղել Հայաստանի մարզերում:

2010- հայկական «Արարատ» կոնյակը ստացել է EACA Euro Effies-ի արծաթյա մրցանակ:

2011-բացվել է Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը։

2013- կայացել է Rock Aid Armenia նախագծի շրջանակում կառուցված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացումը, որին մասնակցել է աշխարհահռչակ Deep Purple ռոք-խմբի մենակատար Յան Գիլանը:

2020-վախճանվել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

2023-Ճանկաթաղ գյուղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականներով մեքենան, որի հետևանքով զինծառայողներ են զոհվել:

2023-հայ–ադրբեջանական սահմանային սրացման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակը դադարեցնելու մասին:

2024–վախճանվել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

ԱՇԽԱՐՀ

1066- Նորվեգիայի և Անգլիայի միջև տեղի է ունեցել Ֆուլֆոդի ճակատամարտը, որի պատճառը եղել են Նորվեգիայի թագավոր և վիկինգների առաջնորդ Հարալդ 3-րդի բարձրացրած խռովությունները Անգլիայի կառավարության դեմ։

1187– Սալահ ադ Դինը սկսել է Երուսաղեմի պաշարումը, ինչը Խաչակրաց երրորդ արշավանք սկսելու առիթ է հանդիսացել։

1258 – օծվել է 38 տարվա ընթացքում գոթական ոճով կառուցված Սոլսբերիի տաճարը, որը անգլիական գոթիկայի փայլուն օրինակ է։

1378 – Ուրբանուս 6-րդը և Կլեմենտ 7-րդը միաժամանակ ընտրվել են Հռոմի պապ:

1519 – Ֆեռնան Մագելանն սկսել է իր շուրջերկրյա ճանապարհորդությունը:

1778 –ծնվել է գերմանական ծագմամբ ռուս ծովագնաց Ֆադդեյ Բելլինսհաուզենը՝ Անտարկտիդայի հայտնագործողներից մեկը:

1792– Ֆրանսիայում թույլատրվել են ամուսնալուծությունները:

1842 –ծնվել է անգլիացի գյուտարար Ջեյմս Դյուարը՝ առաջին թերմոսների հայտնագործողներից մեկը:

1854-Ղրիմյան պատերազմի ընթացքում տեղի է ունեցել ճակատամարտ Ալմայում, որին մի կողմից մասնակցել են Անգլիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի կոալիցիոն ուժերը, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանը:

1870 – իտալական զորքերը, գրավելով պապական տարածքները, մտել են Հռոմ՝ հայտարարելով այն իրենց մայրաքաղաք, ավարտվել է Իտալիայի միավորումը, իսկ Հռոմի պապը առանձնացել է իր պալատում ՝ Վատիկանում, և հայտարարել իրեն և իր աջակիցներին «վատիկանյան բանտարկյալներ»:

1934 – ծնվել է իտալա-շվեյցարացի երգչուհի, դերասանուհի Սոֆի Լորենը:

1946– տեղի է ունեցել Կաննի առաջին կինոփառատոնը։

1957– վախճանվել է ֆինն նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար և դիրիժոր Յան Սիբելիուսը։

1971 –վախճանվել է հույն նշանավոր բանաստեղծ Յորգոս Սեֆերիսը: 

1990– Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից։

1999 –բելգիական Անտվերպենում սկսել է գործել «մարմնավաճառների դպրոց», որտեղ ուսում են ստացել ոչ միայն «սկսնակները», այլ նաև այն մարմնավաճառները, որոնք ցանկանում էին բարձրացնել իրենց պրոֆեսիոնալ մակարդակը: Հասարակական կազմակերպությունների ճնշման տակ դպրոցը 3 ամսից փակվել է:

2000 –վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Գերման Տիտովը:

2002 –Հյուսիսային Օսիայի Կարմադոնյան լեռնանցքում Կոլկա սառցադաշտի հոսքի հետևանքով ձնահոսքի տակ են մնացել Սերգեյ Բոդրովը և «Կապավոր» ֆիլմի նկարահանող խումբը:

2008– Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող Մարրիոտ հյուրանոցում տեղի է ունեցած ահաբեկչական գործողության՝ պայթյունի հետևանքով զոհվել է 54, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել՝ 266 մարդ։

2021-Ռուսաստանի Պերմի պետական համալսարանում տեղի է ունեցել մասսայական սպանություն, որի արդյունքում զոհվել է 6 և վիրավորվել 47 մարդ, սպանվել է նաև այդ ահաբեկչությունը իրականացրած Թիմուր Բասմանսուրովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia