Հայաստանի ռուսական ռազմակայանում քիմիական պաշտպանության ստորաբաժանման վարժանքներ են անցկացվում
SOCIETYՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական (ՌՔԿ) զորքերի ստորաբաժանումների դաշտային պարապմունքներ են սկսվել: Դրանք մեկ ամսվա ընթացքում կանցկացվեն ճամբարային հավաքի շրջանակներում՝ «Էքստրեմալ» կլիմայական պայմաններում, երբ շրջակա միջավայրի ջերմաստիճանը ցածր Է Ցելիսուսի մինուս 20 աստիճանից եւ քամու պոռթկումները գերազանցում են վայրկյանում 15 մետրը, իսկ տեղանքը ծածկված Է առատ ձյունով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ուսուցման շրջանում քիմիական պաշտպանության ստորաբաժանման զինծառայողները կսովորեն իրականացնել ՌՔԿ հետախուզում, կատարել հանդերձանքի, սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ապաակտիվացում եւ գազազերծում, անհատական եւ կոլեկտիվ պաշտպանության միջոցներով կատարել տեղանքի վարակված տեղամասերի հաղթահարման նորմատիվները:
ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումները նաեւ սովորում են պայքարել պայմանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի դեմ՝ նրանց կողմից քիմիական զենքի կիրառման եւ տեղանքի ճառագայթային վարակման պայմաններում: Հատուկ ուշադրություն Է դարձվում անձնակազմի պատրաստմանը բարձրլեռնային տեղանքի պայմաններում գործելուն:
Ռուսական զորամիավորման ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումների դաշտային պարապմունքները կավարտվեն «Անվտանգ միջավայր» մրցույթի ընտրական փուլի անցկացմամբ, որտեղ կորոշվեն զորախմբի լավագույն ջոկերը:



