Մարկուս Ռեշֆորդ․ Միշտ եղել եմ «Բարսելոնայի» մեծ երկրպագու
SPORTՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 27-ամյա անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակն անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արտագնա խաղում։ Ռեշֆորդը դարձել էր դուբլի հեղինակ եւ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող։
«Հրաշալի փորձառություն է «Բարսելոնայում» խաղալը։ Միշտ եղել եմ այս ակումբի մեծ երկրպագուն։ Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Երկրպագուները ցանկանում են տեսնել հաղթանակներ եւ գեղեցիկ ֆուտբոլ։
Նյուքասլում հեշտ չէ խաղալը։ Առաջին խաղակեսում զգուշավորություն էինք դրսեւորում։ Այդպիսի թիմի դեմ խաղալը շատ բարդ է։
Ես հարյուր տոկոսով լի եմ հույզերով եւ վճռականությամբ, շատ մոտիվացված եմ։ Մեր թիմի որակը ներշնչում է ինձ։ Այսպիսի թիմակիցների հետ խաղալն իսկական հաճույք է»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է BBC-ն։
Երկրորդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 1-ին կընդունի Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































