ՀայաՔվեի երկօրյա այցի շրջանականերում հանդիպեցինք Ավստրիայի Հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Անդրեաս քահանա Իսախանյանին․ Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ՀայաՔվեի երկօրյա այցի շրջանականերում հանդիպեցինք Ավստրիայի Հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Անդրեաս քահանա Իսախանյանին, ով մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են առաջին հայերը հայտնվել Ավստրիայում`ազատագրվելով օսմաններից և պարսիկներից: Ե՛վ հոգևորականները, և՛ աշխարհիկները փորձում էին կայսերական արքունիքին և պաշտոնական մարմիններին հետաքրքրել հայկական հարցերով։ Վիեննան դարձավ հայերի կարևոր կենտրոն 17-րդ դարի վերջին։ Հատկապես 1683 թվ-ին թուրքերի կողմից Վիեննայի երկրորդ պաշարումից հետո Ավստրիայում հայերի խնդիրների նկատմամբ զգայունությունը մեծացել էր, և Կայսր Լեոպոլդ I-ն սկսեց հետաքրքրություն ցուցաբերել Հայկական հարցի նկատմամբ։

Մոտավորապես 1912-1913 թվականների սկզբին Վիեննայում հիմնադրվեց առաջին հայկական մատուռը։ Ներկայիս եկեղեցին կառուցվել է Զմյուռնիայում ծնված հայուհի, լոնդոնցի տիկին Ռոուզ Թրիքի (օրիորդական ազգանունը Հռիփսիմե Հալաջյան) առատաձեռն առաջարկով։
Հիմնաքարը դրվեց 1964 թ. հունիսի 28-ին՝ տիկին Թրիքիի ներկայությամբ։ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու օծման արարողությունը հիմնադրի անունից տեղի է ունեցել 1968 թ. ապրիլի 21-ին՝ Նորին Սրբություն Վազգեն Ա կաթողիկոսի կողմից՝ Հայ եկեղեցու բազմաթիվ պաշտոնյաների, ինչպես նաև Ավստրիայի բարձրագույն պետական և եկեղեցական իշխանությունների ներկայությամբ։

Եկեղեցուն կից հայկական մշակութային կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալում, որում ներգրավված են Վիեննայի հայ երիտասարդությունը: Ուրախալի է, որ նոր սերունդը հաղորդակից է հայկական ինքնության պահպանմանն ու հայանպաստ գործունեությանը:
Տեր Անդրեասի հետ պայմանավորվածություն ձեռքբերեցինք ակտիվ աշխատանք տանել Ավստրայի հայկական համայնքի անդամների հետ`հօգուտ մեր հայրենիքի ու ազգային ինքնության պահպանման:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
4
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...