Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Ինքնուրույն խա՞ղ, թե՞ «կանացի» բեյսբոլ. «Փաստ»

LIFE

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոֆթբոլը (անգլերենից թարգմանած` «փափուկ գնդակ») գնդակով թիմային խաղ է, որը նման է բեյսբոլին: Այն կարելի է խաղալ մարզասրահում կամ բացօթյա սպորտային հրապարակում: Նմանատիպ խաղ ունեն նաև սլավոնները, որը կոչվում է լապտա, բայց այն մեծ ժողովրդականություն չի վայելում: Կան տարբեր վարկածներ սոֆթբոլի ծագման մասին: Դիտարկենք դրանցից միայն երկուսը:

Շատ հետազոտողներ կարծում են, որ սոֆթբոլը և բեյսբոլը հայտնվել են գրեթե միաժամանակ՝ մոտ 200 տարի առաջ: Ըստ այս վարկածի, երբ ներգաղթյալները եկել են Ամերիկա, նրանք իրենց հետ բերել են իրենց երկրների հանրաճանաչ խաղերը։ Դրանց թվում են եղել սլավոնական լապտան, անգլիական կրիկետը և սկանդինավյան պեսոպոլոն: Սոֆթբոլն էլ ստեղծվել է այդ երեք խաղի միաձուլմամբ։ Ժամանակի ընթացքում բեյսբոլը դարձել է տղամարդկանց սպորտաձև, իսկ սոֆթբոլ կարող էին խաղալ և՛ տղամարդիկ, և՛ կանայք:

Ըստ երկրորդ վարկածի, սոֆթբոլը հայտնվել է Չիկագոյում 1887 թվականին։ Ջորջ Հենքոքն ու իր ընկերները հանդիպել են մարզասրահում։ Նրանք սպասում էին համալսարանական թիմերի ֆուտբոլային հանդիպման ավարտին ու արդյունքի հրապարակմանը։ Որպեսզի ժամանակն ավելի արագ անցնի, նրանք սկսել են միմյանց ձեռնոց նետել, որը նախօրոք լցրել էին պարաններով և գնդակի տեսք տվել։ Սկզբում նրանք խաղացել են զույգերով, բայց հետո բաժանվել են երկու թիմի, ինչպես բեյսբոլում: Քանի որ բեյսբոլ խաղում էին հիմնականում փողոցներում, խաղի համար հորինվել է նոր անվանում՝ «բեյսբոլ ծածկի տակ»: Այնուհետև հանդիպումները սկսել են անցկացվել նաև բացօթյա։ 1889 թվականին Չիկագոյում հայտնվել են խաղի պաշտոնական կանոնները։ Լույս է տեսել առանձին գիրք, որը պարունակում էր տեղեկություններ որոշակի քաշով և չափով գնդակի՝ փափուկ նյութով լցոնման, խաղադաշտի չափերի, հատուկ սարքավորումների և խաղացողների հանդերձանքի մասին:

Սոֆթբոլի առաջին անվանումներն էին՝ «մաշբոլը» և «քիթթեն–բոլը»: Կոնկրետ «սոֆթբոլ» անվանումը ծնվել է 1926 թվականին: Միևնույն ժամանակ, ի հայտ են եկել այդ խաղի միասնական կանոնները։ Շատերը սոֆթբոլը համարում էին բեյսբոլի «կանացի» տարբերակը: Այն ի սկզբանե խաղում էին տղամարդիկ, բայց կանայք ևս սկսել են զբաղվել այդ սպորտաձևով: Կանանց առաջին թիմը ստեղծվել է Չիկագոյում 1895 թվականին։

1933 թվականին ստեղծվել է սոֆթբոլի Ամերիկայի սիրողական ասոցիացիան։ 1950 թվականին կայացել է հանդիպում Հյուսիսային Ամերիկայի լիգայի ներկայացուցիչների և հարևան երկրների՝ Մեքսիկայի, Կանադայի և Կուբայի թիմերի միջև։ 1952 թվականի սկիզբը նշանավորվել է Սոֆթբոլի միջազգային ֆեդերացիայի ստեղծմամբ, որի շտաբբնակարանը ներկայում գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Սոֆթբոլի կանանց թիմերի միջև աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 1965 թվականին: Մեկ տարի անց՝ 1966 թվականին, տեղի է ունեցել տղամարդկանց առաջին առաջնությունը։ Աշխարհի առաջնությունները սկսել են անցկացվել չորս տարին մեկ անգամ, և ամեն տարի մասնակից երկրների թիվը միայն աճել է։ Ավստրալիայում կայացած աշխարհի առաջին առաջնությունում կար ընդամենը 5 թիմ, իսկ հաջորդ տարի Մեքսիկայում այդ թիվը հասել է 11-ի:

Սոֆթբոլն առաջին անգամ ընդգրկվել է ամառային օլիմպիական խաղերի ծրագրում 1996 թվականին։ Ճիշտ է, սոֆթբոլ խաղացել են միայն երկու օլիմպիական խաղերում՝ 1996 և 2008 թվականներին, մնացած օլիմպիական խաղերում այն չի ընդգրկվել:

1965 թվականից ֆեդերացիան ակտիվորեն քարոզում է այդ խաղն աշխարհով մեկ։ Մինչ օրս գրանցվել է ավելի քան 120 մասնակից երկիր։ Մոտավոր հաշվարկներով, աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ սոֆթբոլ է խաղում:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Olympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation