Գիտնականների նոր բացահայտումը. Երկիր մոլորակն առաջացել է երկու մոլորակներից
SOCIETYԵրկիրը 2 մոլորակներից է առաջացել:
Այսպես են պնդել գիտնականները: Չափերովա վելի փոքր Թեա մոլորակն այնքան ուժեղ է բախվել նախնական Երկրին, որ մոլորակները միախաառնվել են:Լուսինն առաջացել է Երկրի ու Թեայի միջև ուժեղ ճակատային բախումից ստեղծված բեկորներից:
Ըստ Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Էդվարդ Յանգի՝ Երկրի ու Լուսնի առաջացման ավանդական տեսակետը սխալ է: Ըստ դրա՝Թեան թեթև կպել է Երկրին և մի հատված է ուղարկել Երկրի ուղեծիր: Ուսումնասիրելով Լուսնից բերված ժայռի կտորները՝ համալսարանը ցնցող բացահայտում է արել, որ Լուսինը չունի Թեայի քիմիական բաղադրությունը:

«Մենք որևէ տարբերություն չենք տեսնում Երկրի ու Լուսնի թթվածնային իզոտոպների միջև: Թեան խառնվել է Երկրի ու Լուսնի հետ և հավասարապես ցրվել նրանց մեջ»,- ասել է նա:Երկրի ու Թեայի բախումը մոտ 100 մլն տարի առաջ է եղել:

2014թ. գերմանացի գիտնականների խումբն ասել էր, որ Լուսինը նույնպես ունի իր յուրահատուկ թթվածնային իզոտոպների հարաբերակցությունը, սակայն նոր հետազոտությունը ցուց է տվել, որ դա այդպես չէ:



