Yerevan, 18.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պատերազմ ընդդեմ հայկական խորհրդանիշների՝ հանուն թուրքական «զգացմունքների»

POLITICS

Կառավարության որոշմամբ (իսկ ինչպես ասում է Փաշինյանը՝ «կառավարությունը ես եմ»), նոյեմբերի 1-ից սկսած մուտքի/ելքի դրոշմակնիքից կհեռացվի Արարատ լեռան պատկերը։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս թուրքամետ քայլը մեկնաբանեց «դաստիարակչական» ոճով. «Երբ տուն ես կառուցում, չպետք է պատի վրա ունենաս նկար, որը կարող է հարևանի մոտ այլ զգացմունքներ առաջացնել»։ Հետաքրքիր է՝ սա ի՞նչ կանոն է։ Արժե հետաքրքրվել՝ Արմեն Գրիգորյանն իր հարևաններից հարցուփորձ արե՞լ է, թե ինչ նկարներ կարող է կախել իր պատերին։

Ավելին, դրոշմակնիքի վրա, ինչպես նաև զինանշանում Արարատը պատկերված է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն, որևէ կերպ չի կարող խոսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլի մասին։ Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանությունը կարծում, թե այս կերպ վիրավորվում են թուրքական զգացմունքները։ Միգուցե հիմա արդեն արգելվա՞ծ է հայերին նայել Արարատին, եթե դա հարևանի շրջանում հույզեր է առաջացնում։ Միգուցե Արարատի բոլոր տեսարանները՝ բոլոր անկյուններից, արդեն թուրքական մենաշնո՞րհ են։

Եվ մի հարց էլ՝ իսկ հարևանները պատրաստվու՞մ են հարգանքով վերաբերվել հայերի զգացմունքներին։ Դատելով նրանց հռետորաբանությունից՝ հակառակը։ Ուրեմն, ինչո՞ւ է Փաշինյանը խաղում միակողմանի խաղ՝ պատրաստ գլխով պատին տալ, միայն թե բավարարի «գործընկերների» ցանկությունները, որոնք ոտք են դնում մեր արժանապատվության վրա՝ մեզ նվաստացնելով։

Այժմ հերթը հասել է Հայաստանի զինանշանին։ Ինչպես ասում է իշխող կուսակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, պետության խորհրդանիշները չպետք է պարունակեն հուզական տարրեր և վտանգավոր ուղերձներ։ Չէ՞ որ մեր հարևանը չափազանց զգայուն է։ Ընդհանրապես, թուրքերի և ադրբեջանցիների զգացմունքների հանդեպ հոգատարության, ինչպես նաև հայկական ազգային ինքնության «տրանսֆորմացման» (կարդա՝ ոչնչացման) շրջանակներում Փաշինյանը կարող է այնքան հեռու գնալ, որ շուտով հայերին դժվար կլինի հավատալ, որ այս ամենն իրականում է տեղի ունենում։

Արդեն հիմա Հայաստանի իշխանությունները որոշել են գրաքննել արվեստը։ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է «իրական Հայաստանի գեղագիտության» հայեցակարգը։ Իրական Հայաստանը, ըստ նախարարության, այնպիսին է, որը պատրաստ է մոռանալ իր պատմությունը՝ հանուն թուրքերի։ Ցավալի է, եթե իրական Հայաստանը իսկապես այդպիսին դառնա։ Փաստաթղթում փաստացի ներկայացված է Փաշինյանի հայեցակարգը՝ պատմական հիշողությունից հրաժարվելու մասին, ներառյալ խորհրդանիշները (ինչպես Արարատ լեռը)։ Նախագծի հեղինակները, մասնավորապես, անթույլատրելի են համարում պատմական բովանդակությամբ ողբերգական բեմադրությունները՝ փոխարենը առաջարկելով ուրախ, կենսախինդ, կյանքը գովերգող ներկայացումներ՝ այն մասին, թե ինչպես են մարդիկ բարգավաճում ՔՊ-ի իշխանության ներքո։

Այս փաստաթուղթը հայտնվեց անմիջապես այն բանից հետո, երբ Փաշինյանն այցելեց թատրոն և հանդիմանեց ստեղծագործական խմբին՝ այն բանի համար, որ նրանք հիշեցնում են հանդիսատեսին պատմական փաստեր, որոնք անհարմար են Փաշինյանի արտաքին քաղաքականության համատեքստում։ Մինչդեռ պետք է հակառակը՝ օգնել հանրությանը գիտակցել իրական սահմանների արժեքը՝ հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Ահա այսպիսին է մեր ժողովրդավարությունը՝ հասել ենք ուղիղ պետական գրաքննության։ Իսկ ինչո՞ւ զարմանալ, երբ Փաշինյանը հայտարարում է, որ պատրաստվում է փոխարինել ավանդական հայկական Եկեղեցին՝ իր ճաշակով ստեղծված նորով։ Ըստ Փաշինյանի, հանրապետությունում ամեն ինչ պետք է ծառայի Թուրքիայի շահերի սպասարկմանը։ Նա շատ հմտորեն է կազմակերպել ամեն ինչ՝ Հայաստանի բռնի թրքացումը ներկայացնելով որպես խաղաղ գործընթաց։ Իսկ ով քննադատում է Փաշինյանի հակահայկական քայլերը, հայտարարվում է խաղաղության թշնամի։ Բայց արդեն ակնհայտ է, որ նրա գործունեությունը խաղաղություն չի բերում։ Նա պարզապես մատուցում է Հայաստանը թուրքերին։

Ինչ վերաբերում է հարևանների զգացմունքների հանդեպ հոգատարությանը,  այստեղ էլ կարելի է շատ հեռու գնալ։ Հիշենք մի դրվագ 17-րդ դարի հայ պատմիչ Զաքարիա Քանաքեռցու գրառումներից։ Նա պատմում է, որ Սեֆի Քուլիխան II-ը՝ Երևանի բերդի շահական նահանգապետը, հրաման է արձակել, որ անձրևոտ օրերին քրիստոնյաները (տեղական հայ բնակչությունը) դուրս չգան տներից, քանի որ իբր նրանցից հոտ է գալիս, և դա վիրավորում է մահմեդականների զգացմունքները։ Միգուցե Փաշինյանը պատրաստվում է բավարարել նաև նման «գործընկերային» պահանջները։ Նրանք դրանցով հիմա էլ շռայլ են՝ հիշենք Բաքվի պահանջը, որ «Զանգեզուրի միջանցքում» ադրբեջանցիները «չհանդիպեն որևէ մեկին Հայաստանից»։

Ոչ մի կասկած չկա՝ եթե սկսենք բավարարել թուրքերի և ադրբեջանցիների յուրաքանչյուր ցանկություն՝ արտահայտված կամ չարտահայտված, դա անխուսափելիորեն կվերածվի սեփական բնակչության ուղղակի ահաբեկման։

Հաճախ կարելի է լսել, որ Փաշինյանին անվանում են «պարտված»։ Սա այնքան էլ ճիշտ չէ։ Նա ինքը չէ «պարտված», նա այն մարդն է, որը «պարտված» է դարձնում ամբողջ Հայաստանը։ Միևնույն ժամանակ, նրա վարկանիշը չի հասնում նույնիսկ 15 տոկոսի՝ հաշվի առնելով վարչական ռեսուրսի ճնշումը։ Այսինքն,  նման ոչ ժողովրդականության պայմաններում նա որևէ իրավունք չունի ժողովրդի անունից ընդունել նման նվաստացուցիչ որոշումներ։

Այն, ինչ ներկայիս իշխանությունը՝ Արմեն Գրիգորյանի շուրթերով, անվանում է «բարդ տրանսֆորմացիա, որը առնչվում է ազգային ինքնության և ինքնագիտակցության շերտերին», իրականում փորձ է՝ այդ ինքնագիտակցությունը քանդելու, իսկ ինքնությունը՝ ջնջելու։

Հուսանք, որ Փաշինյանը պարզապես չի հասցնի դա անել։ Ժամանակը քիչ է՝ Արարատը սասանելու համար

Play Junius, win prizesRalph Yirikian Deliveres Lecture at the Leadership School Financial Education Program for Artsakh Schoolchildren Summarizes Results: IDBankAraratBank Co-Funds "Culture - My Way" Project Financed by UNESCOOne dram is a force that unites thousandsUcom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia