Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ». բեմում կանայք են, բայց անակնկալ պահերի բեմ են հրավիրվում նաև հանդիսատեսի շարքում նստած տղամարդիկ

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կամերային թատրոնում կայացավ «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ» ինտերակտիվ ներկայացման պրեմիերան: Պիեսի հեղինակն Արա Երնջակյանն է, ներկայացման բեմադրիչը՝ Դավիթ Աբրահամյանը:

Չնայած բեմում միայն կանայք են, սակայն ներկայացման ընթացքում անակնկալ պահերի բեմ են հրավիրվում նաև հանդիսատեսի շարքում նստած տղամարդիկ, ովքեր դառնում են գործողության մասնակից։

Հերոսուհիներին մարմնավորում են Եվա Խաչատրյանը, Էրմինա Զախարովան, Վիկտորյա Սահակյանն ու Ժաննա Քոչարյանը:

Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային, զրուցել դերասանների հետ ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:

«Ներկայացումը ոչ ֆեմինիստական է, ոչ էլ հակատղամարդ». Դավիթ Աբրահամյան

Բեմադրիչ Դավիթ Աբրահամյանի խոսքով՝ այս գործը ստանձնելը հեշտ չէր․

«Տարիներ առաջ այն բեմադրել էր Արա Երնջակյանը՝ իմ ուսուցիչը։ Շատ բարդ է անել մի բան, որը կարող է համեմատվել նրա աշխատանքի հետ։ Այդ պատճառով փորձել եմ ամեն ինչ անել ազնվորեն՝ առանց ավելորդություններ մոգոնելու։ Պահել ենք պիեսի ոգին, ժամանակի շունչը, բայց ներկայացումը նաև թարմացրել ենք, դարձրել ավելի արդիական»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց ռեժիսորը:

Դավիթ Աբրահամյանը նաև նշեց, որ բեմում միայն կանայք են, ինչը և՛ հաճելի, և՛ պատասխանատու էր․

«Աղջիկների հետ միշտ հաճելի է աշխատել, բայց նաև դժվար․ նրանք երբեմն չափազանց սրտանց են մոտենում տեքստերին, մինչդեռ սա հումորային ներկայացում է։ Նպատակը՝ ցույց տալ, թե ինչպես կանայք յուրահատուկ ձևով ընկալում են աշխարհը և ցանկացած իրավիճակ կարող են շրջել իրենց օգտին։ Ներկայացումը ոչ ֆեմինիստական է, ոչ էլ հակատղամարդ․ այն կանանց մտածողության, նրանց տեսակետների մասին է»,- ընդգծեց բեմադրիչը:

Ներկայացման հերոսուհիները ներկայացնում են կանանց տարբեր տիպեր։ Աբրահամյանը վստահ է՝ յուրաքանչյուր տղամարդ բեմում կգտնի իր կյանքի կնոջ «պրոտոտիպը»․

«Հաճախ հանդիսատեսի տղամարդիկ ասում են, որ այս կամ այն կերպարը հիշեցնում է իրենց կնոջը։ Սա է ներկայացման հետաքրքրությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

«Վերնագրից վախենալ պետք չէ, ներկայացումից մարդիկ դուրս են գալու լիցքավորված, կարծես վիտամին C ստացած». Եվա Խաչատրյան  

Եվա Խաչատրյանն ընդգծեց, որ պիեսում բարձրացված թեմաները միշտ արդիական են․

«Ներկայացումը կանանց զգացմունքային աշխարհի մասին է։ Կինը շատ ավելի էմոցիոնալ է, իմպուլսիվ, ամեն բան ավելի խոր զգացողությամբ է ընդունում։ Այս ամենը մատուցվում է հումորով, ինտերակտիվ միջավայրում։ Առանց տղամարդկանց այս ներկայացումը պարզապես չի կարող կայանալ»,- նշեց դերասանուհին:

Եվա Խաչատրյանը պատմեց, որ սկզբում պիեսը գրվել էր որպես մոնոներկայացում, բայց հետո բաժանվեց չորս մասի՝ դառնալով չորս տարբեր կանանց խոսք:

«Մենք տեսնում ենք կանանց, որոնք բարձրացնում են այն հարցերը, որոնք միշտ տանջել են՝ ինչո՞ւ է տղամարդը երբեմն առավել կամ պակաս որևէ հարցում։ Տղամարդիկ սովորաբար սառը դատող են, որոշումները երկար մտածելուց հետո են կայացնում, մինչդեռ կինը կարող է մի պահի ազդեցությամբ որոշում ընդունել ու հետո փոշմանել։

Այս ամենը ներկայացվում է հումորով։ Ներկայացումը շատ ինտերակտիվ է․ ոչ միայն դիմում ենք հանդիսատեսին, այլև նրանց բեմ ենք բարձրացնում։ Առանց տղամարդկանց այն պարզապես չի կայանա։ Եթե դահլիճում միայն կանայք լինեն, խաղը չի ստացվի»,- նշեց դերասանուհին:

Եվա Խաչատրյանի խոսքով՝ պիեսը տարիներ առաջ արդեն մեծ հաջողություն է ունեցել․

«Արա Երնջակյանի բեմադրությամբ այն խաղացվել է դեռևս 2017-ին և չորս տարի շարունակ անընդմեջ սիրով ընդունվել է հանդիսատեսի կողմից։ Հիմա ներկայացումն ունի նոր ռեժիսորական ձեռագիր, բայց նյութը նույնն է։ Հույս ունեմ, որ այս անգամ էլ երկար կյանք կունենա։

Մենք հանդիսատեսին խոստանում ենք լավ տրամադրություն ու լիքը ծիծաղ։ Ներկայացումից մարդիկ դուրս են գալու լիցքավորված, կարծես վիտամին C ստացած լինեն։ Վերնագրից վախենալ պետք չէ․ այն ավելի շատ կատակային ու սարկաստիկ է։ Ներկայացման ընթացքում պարզ է դառնում, որ առանց տղամարդու կյանք չկա, ինչպես նաև առանց կնոջ։ Սա հավասարակշռության ու սիրո մասին պատմություն է»։

«Միաժամանակ ցույց է տրվում, որ առանց տղամարդու կյանք չի լինում». Էրմինա Զախարովա

«Իմ հերոսուհին ավելի հախուռն կին է, որը սովոր է ամեն ինչի մեջ խառնվել։ Դա նոր փորձ էր ինձ համար։ Ներկայացումը կանանց խնդիրների մասին է, որոնք հաճախ ուռճացվում են, բայց միաժամանակ ցույց է տրվում, որ առանց տղամարդու կյանք չի լինում։ Վերջում ամեն ինչ հանգում է այն գաղափարին, որ տղամարդու և կնոջ հարաբերությունների հիմքում սերն է»,- նշեց դերասանուհի Էրմիրնա Զախարովան:

«Չկա տղամարդ, չկա պրոբլեմ»-ը կատակերգական ներկայացում է, որն իր մեջ համադրում է կանանց մտածելակերպի յուրահատկությունները, նրանց անհանգստությունները և հարաբերությունների մասին հումորային դիտարկումները։ Կամերային թատրոնի հանդիսատեսին սպասվում է լավ տրամադրություն ու մեծ չափաբաժնով ծիծաղ։ 

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի

Հետևեք մեզ՝ այստեղ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference