Վրաստանում ձերբակալվել է «Tinder-ի խաբեբան» ֆիլմի հերոսը
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի քաղաքացի Սայմոն Լևաևին (իսկական անունը՝ Շիմոն Հայութ), որի մասին Netflix-ը նկարահանել է «Tinder-ի խաբեբան» փաստագրական ֆիլմը, ձերբակալվել է Բաթումիի օդանավակայանում, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Ձերբակալման պատճառները դեռևս չեն բացահայտվել նույնիսկ նրա փաստաբաններին։ «Ես այսօր առավոտյան, ձերբակալությունից հետո, խոսել եմ նրա հետ, բայց մենք դեռ չենք հասկանում պատճառները։ Նա ազատորեն ճանապարհորդում էր ամբողջ աշխարհով մեկ»,- Walla-ին հայտնել է նրա փաստաբանը։
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Ինտերպոլի հրամանագրի հիման վրա, որը Լևաևի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Լևաևը 35-ամյա իսրայելցի խաբեբա է, որը ներկայացել է որպես Լևաևի ադամանդի կայսրության ժառանգորդ և Tinder-ի միջոցով խաբում է կանանց՝ նրանցից մեծ գումարներ շորթելով՝ շտապ ֆինանսական օգնության պատրվակով, գրում է РБК-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































