Ջանֆիդա գյուղում 17-ամյա վարորդը Opel Astra-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջված հայտնվել առվակի մեջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ` սեպտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Ջանֆիդա գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 17-ամյա Վիգեն Կ.-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կիսակողաշրջված հայտնվել առվակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը նախ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Արմավիր մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































