Սա ինքնապաշտպանական պայքար է. Նարեկ Մանուկյանը կոչ է անում հավաքվել ի պաշտպանություն Միքայել Աջապահյանի
POLITICS
«Արմենիա 2026» շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը հանդես է եկել հայտարարություն կոչով, որն ուղղված է քաղաքական ուժերին և ՀՀ քաղաքացիներին.
«Հայրենակիցներ,
Սեպտեմբերի 15-ը որոշիչ է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար։ Մեծ հավանականությամբ իշխանությունը, կամակատար դատավորի միջոցով կփորձի նրան շարունակել պահել անօրինական անազատության մեջ։
Բայց հարցը միայն Միքայել արքեպիսկոպոսի ճակատագիրը չէ։ Սա մեր արժանապատվության, մեր ազատության և մեր ժողովրդի իրավունքի հարցն է։ Երբ այսօր լռում ենք Սրբազանի նկատմամբ կատարվող անօրինականության առաջ, վաղը նույն անարդարությունը կդիպչի յուրաքանչյուրիս կյանքին։
Ես կոչ եմ անում բոլորիդ՝ միասնաբար կանգնել ճշմարտության և արդարության կողքին։ Սա լինելու է ոչ միայն պայքար մեկ հոգևորականի ազատության համար, այլև մեր ժողովրդի հավաքական ձայնը, որ այլևս չենք հանդուրժում անարդարությունը։
Մեզ անհրաժեշտ է վճռական մասնակցություն, որպեսզի միասին ձևավորենք այն կենդանի պատը, որի առաջ կկանգնի իշխանության անօրինությունը։ Մեր համախմբվածությունը կդառնա այն ուժը, որի դեմ ոչ մի անարդարություն չի կարող դիմադրել։
Միքայել արքեպիսկոպոսը 62-ամյա հոգևորական է, ով իր ամբողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին։ Այսօր նա սպասում է մեր համերաշխությանը։
Հայրենակիցներ, սա պարզապես կարեկցանք չէ։ Սա ինքնապաշտպանական պայքար է մեր արժանապատվության և մեր ժողովրդի ապագայի համար։ Եկեք միասին բարձրացնենք մեր ձայնը։ Եկեք ցույց տանք, որ ուժը մենքի մեջ է։
Սեպտեմբերի 15-ին մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմաց։ (Հասցե՝ Գյուլիքևխյան 20)։
Միացեք մեզ՝ կամ ձեր ներկայությամբ, կամ այս նյութը տարածելով»։




















































