ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի երկնքում խnցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա խոցել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 80 անօդաչու թռչող սարք՝ 30-ը Բրյանսկի մարզի տարածքում, 15-ը՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 12-ը՝ Սմոլենսկի մարզի տարածքում, 10-ը՝ Կալուգայի մարզի տարածքում, հինգը՝ Նովգորոդի մարզի տարածքում, երեքը՝ Ազովի ծովի ջրերի վրա, երկուսը՝ Լենինգրադի մարզի տարածքում, մեկը՝ Օրյոլի մարզի տարածքում, մեկը՝ Ռյազանի մարզի տարածքում և մեկը՝ Ռոստովի մարզի տարածքում», - ասվում է հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































