Վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը
INTERNATIONAL NEWSՔաղաքական ու տնտեսական ոչ դյուրին իրավիճակում վաճառքի է դրվել Ռուսաստանի՝ թուրքական կապիտալով խոշորագույն բանկը՝ «Կրեդիտ Եվրոպա բանկը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով բանկային շուկայի աղբյուրների:
«Բանկի վաճառքի պատճառը ռուս-թուրքական հարաբերությունների վատացումն է 2015 թվականի վերջին»,- հայտնել է թերթի աղբյուրը:
«Կոմերսանտ»-ի տվյալներով՝ գնորդի որոնումն սկսվել Է հունվարի կեսերին: Դրանով զբաղվում է Morgan Stanley ներդրումային բանկը:
«Կրեդիտ Եվրոպա բանկը» Ռուսաստանում աշխատում է 1994 թվականից եւ բիզնեսի ծավալով խոշորագույն բանկն է Ռուսաստանում՝ թուրքական կապիտալով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



