Իմացա՝ Հայաստանում պատերազմ ա սկսվել, բայց չէի պատկերացնում, որ դա իմ ընտանիքին ա կպնելու․ այսօր Ջերմուկի մարտերի 3-րդ տարին է
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր սեպտեմբերի 13-ն է, օր, որի մասին արդեն քչերն են հիշում կամ խոսում։
3 տարի առաջ՝ հենց այս օրն էր, որ հակառակորդը հարձակվեց Վայոց ձոր մարզի Ջերմուկ քաղաքի վրա, որի հետևանքով զոհերի թիվը գերազանցեց 240-ը։
3 տարի առաջ էր, որ Ջերմուկը ավերված էր, գույնից զրկված։ Քաղաքի հրետակոծությունը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը՝ հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում։
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվեցին խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ Այդ իրավիճակից արդեն անցել է 3 տարի, բայց միևնույն է, տեղի բնակիչները նույն մեծ ցավով են հիշում այդ ամենը։ Mediahub-ի հետ զրույցում ականատեսը հիշում է, թե ինչպես ադրբեջանական կողմը գիշերը անսպասելի հարձակվեց Ջերմուկի վրա` ավերելով տները, փողոցները ու ամբողջ քաղաքը։
«Մենք արցախցի ենք, սկեսուրիս գերեզմանը Ջերմուկում է։ Մենք Ստեփանակերտից գնացինք Ջերմուկ, որ գնայինք գերեզմաներ ու հենց էդ նույն օրը գիշերը սկսվեց անսպասելին։ Մարդիկ քնած էին, հանակարծակիիեկան։ Ես մի փոքր փորձ ունեի (2020 թվականի Արցախում 44-օրյա պատերազմը նկատի ունենալով), իսկ Ջերմուկի բնակիչների համար ահավոր էին, բոլորը վախեցած էին, շենքերը դղրդում էին, ապակիները փլվում, կոտրվում, ծուխ կրակ, մի խոսքով ահավոր էր։ Իրենք նշանակության տակ էին վերցրել հայկական գունդը, ու մեր էնտեղի տանը շատ մոտ էր»,- հիշում է մեր զրուցակիցը։
Նա հիշում է, թե ինչպես այդ օրը գիշերը մարդիկ ինչպես էին արագ դուրս գալիս տանից, մանկահասակ երեխաները իրենց գրկին, բայց, մեկ է, գնալու տեղ չունեին։ «Մեզ զինովորականներն էին օգնում, խորհուրդ էին տալիս, թե որտեղ կարելի ա կանգնել, որ պատի տակ, ոնց անենք,որ մի փոքր ապահով լինենք։ Միակ փրկությունն այդ օրերին այն էր, որ բոլորը մեքենաներով դուրս եկան Ջերմուկից»,- պատմեց նա։
Մեկ այլ բնակիչ էլ, ում տղան զոհվեց հենց այդ օրերին պատմում է․ «Զակատներ էինք անում էդ օրը գմփոցներ լսեցինք շատ հեռվից, իմացանք, որ Հայաստանում պատերազմ ա սկսվել, բայց չէի պատերացնում, որ դա իմ ընտանիքին ա կպնելու։ Ամսի 12-ին, 13-ին տղուս հետ խոսեցի, ասեց՝ սաղ նորմալ ա, բայց իմ մյուս տղանները իմանում էին, որ իրանց տեղը շատ վատ ա»։
Մեր զրուցակցի որդին՝ Վալերի Սամվելի Սարգսյանը, զինվորական էր, զոհվել է իր զինվորների կյանքը փրկելու համար։ Նա ունի 4 երեխա՝ 1աղջիկ, 3 տղա։
Վալերի զոհվելու ժամանակ փոքրը եղել է 6 ամսական։
Էմմա Մարտիրոսյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































