Կհստակեցվի օրհներգի կատարման կարգը. «Փաստ»
SOCIETY
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման նոր կարգը սահմանելու մասին» նախագիծը։ 2025 թվականի մարտի 5-ին «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով օրենսդրորեն ամրագրվել են օրհներգի երկար և կարճ տարբերակները՝ համապատասխան երաժշտական և տեքստային խմբագրություններով։
Մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում։ Օրենքում կատարված փոփոխություններով օրենսդրորեն սահմանվել են օրհներգի մի քանի խմբագրություններ՝ երկար և կարճ տարբերակներ, նվագախմբային, երգչախմբային և մեներգային կատարման ձևեր։ Սակայն այս խմբագրությունների կիրառման կանոնները գործնականում դեռևս հստակ կարգավորված չեն։ Չկան հստակ չափանիշներ կամ ցուցումներ, թե որ խմբագրությունը (երկար/ կարճ, մեներգ/նվագախմբային/երգչախմբային) երբ, որտեղ և ինչպես պետք է հնչի։
Առաջարկվում է մշակել նոր կարգ, որը կհստակեցնի օրենքով ամրագրված տարբերակների կատարման ձևաչափը: Նոր կարգը հստակ սահմանում է, թե որ դեպքերում պետք է օգտագործվի երկար խմբագրությունը, իսկ երբ՝ կարճ տարբերակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































