Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
SOCIETY
Սուրճի սիրելի բույրը, համեղ ընդմիջումներն ու ընկերական հանդիպումները այս աշնանը ստանում են նոր՝ «շահավետ երանգ»։ Այլևս ձեր ամենօրյա այցերը սրճարան կամ բարերում անցկացրած երեկոները միայն հաճելի հիշողություններ չեն լինի․ դրանք կդառնան նաև idcoin-եր ստանալու հիանալի առիթներ։
Idram&IDBank հավելվածով QR վճարումներ կատարելու դեպքում ստանալու եք ակնթարթային idcoin-եր։
Ամբողջ աշուն՝ 2025թ․ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ, կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով սրճարաններում, ռեստորաններում և բարերում, կստանաք մինչև 1% ակնթարթային idcoin, իսկ յուրաքանչյուր օր 12։00-15։00 ընկած ժամանակահատվածում՝ մինչև 10% ակնթարթային idcoin։ Արշավի շրջանակում մեկ հաճախորդին օրացուցային ամսվա ընթացքում տրամադրվում է հանրագումարային առավելագույնը 10,000 idcoin (հարկումից հետո):
«Մեր գործընկեր սրճարանների, ռեստորանների և բարերի ցանկը շատ-շատ մեծ է․ վստահաբար՝ այնտեղ յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի ընդմիջման վայրը, համեղ սնվելու տեղը կամ լիցքաթափվելու համար լավագույն բարը։ Այս արշավով ցանկանում ենք մեր հաճախորդների հաճելի ժամանցը ողջ աշուն ուղեկցել շահավետ տրամադրությամբ», - ասաց IDBank-ի Էկոհամակարգի զարգացման և գործընկերների հետ համագործակցության բաժնի ղեկավար Գոհար Ղուկասյանը։
Կուտակած idcoin-երը կարող եք օգտագործել Idram&IDBank հավելվածով հետագա QR վճարումների ժամանակ Հայաստանի բոլոր մարզերի շուրջ 25․000 վաճառակետերում (1 idcoin = 1 դրամ)։ idcoin-ը տրամադրվում է IDBank-ի կողմից։
Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















































