Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան քաղաքում սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 12-14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Սեպտեմբերի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































