Yerevan, 29.August.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ փետրվարի 9-ի համար

LIFE

Խոյ: Կարճ ժամանակում մեծ հաջողությունների հասնելու ցանկություն կզգաք: Սակայն այս հարցում վճռական քայլերը բավարար չեն, անհրաժեշտ են փորձ, գիտելիքներ և գործողությունների հստակ ծրագիր: Անհրաժեշտության դեպքում դիմեք համախոհների օգնությանը, իսկ ընկերներն այսօր կաջակցեն ձեզ ցանկացած հարցում: Ձեր զսպվածությունն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել կոնֆլիկտներից, թեկուզև թվացյալ, լավ հարաբերություններ պահպանել հարազատների հետ:

Ցուլ: Այն բոլոր գործնական հարցերը, որոնք այսօր ստիպված կլինեք լուծել, այնքան  հեշտ չեն, որքան  թվում է: Հետևաբար, նախքան դրանց լուծմանն անցնելը, ծանրութեթև արեք ստեղծված իրավիճակը, հարկ եղած դեպքում խորհրդակցեք վստահելի մարդկանց հետ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, սրելիի հետ տարաձայնություններ չեք ունենա: Նոր ծանոթների հետ զգուշավոր եղեք, քանզի նրանք ի շահ իրենց կարող են օգտագործել ձեր դյուրահավատությունն ու նվիրվածությունը: Կենսական ներուժը բարձր է, առողջական խնդիրներ չեն լինի:

Երկվորյակ: Աշխատունակությունը ցածր է, մասնագիտական հաջողություններ ունենալը՝ քիչ հավանական: Այսօր կդժվարանաք կենտրոնանալ և սկսած գործն ավարտին հասցնել: Կարևոր գործնական բանակցություններն աշխատեք  հետաձգել: Խուսափեք հանդիպումներից, որոնք կարող են ազդել ձեր կարիերայի հետագա զարգացման վրա: Ֆինանսական կորուստների վտանգ կա: Անձնական կյանքում հնարավոր են փոթորկումներ: Այսօր առավել շատ խնդիրներ կծագեն  մանրուքների շուրջ: Սակայն  համոզված եղեք, որ շուտով անդորրը կվերականգնվի: Երկվորյակների մոտ նոր գաղափարներ կծնվեն,  ժամանակի ընթացքում դրանք կյանքի կկոչվեն, ընտանիքի անդամների օգնությամբ:

Խեցգետին: Նոր ծրագրերի իրականացման համար օրը բարեհաջող չէ: Ավելի լավ է զբաղվեք ձեզ համար արդեն սովորական դարձած  գործերով: Համախոհները սիրով կօգնեն ձեզ,  ձեռք կբերեք նոր կողմնակիցներ, որոնց հետ հրաշալի լեզու կգտնեք: Խուսափեք խոշոր գնումներից, ամեն տեսակ ներդրումներից: Այսօր սպասվում են նոր հանդիպումներ և հետաքրքիր ծանոթություններ: Օրվա երկրորդ կեսը հաջող է ժամադրությունների համար: Սիրահարված Խեցգետիններին կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել սիրելիներին: Հեռու ազգականներից ուրախալի լուրեր կստանաք:

Առյուծ: Բարեհաջող օր է: Մասնագիտական հաջողությունները այնքան էլ նշանակալից չեն լինի և չեն արդարացնի ձեր սպասելիքները, փոխարենը ամուր հիմք կդնեք հետագա նվաճումների համար: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, որոնք բավականին գրավիչ ու խոստումնալից կթվան: Սիրահարված Առյուծներին օրը ուրախություն կպարգևի, իսկ նրանք, ովքեր միայնակ են դժգոհելու առիթ չեն ունենա, վերջիններիս կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ:  Օգտակար են ուղևորությունները, այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի:

Կույս: Լավ կլինի մի կողմ դնել կարևոր գործերը, հետաձգել բանակցությունները,  գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները: Բարեհաջող օր է հանգիստ, ինքնուրույն աշխատանք կազմակերպելու, նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու և, առհասարակ, այդ ամենն ամփոփելու համար: Անձնական հարցերում առավել նախաձեռնող եղեք, կարող եք իմպրովիզացիաների դիմել: Ականջ դրեք ձեր ներքին ձայնին: Հնարավոր է հաշտվեք  այն մարդու հետ, ում հետ վերջերս վիճել եք:

Կշեռք: Կենսական ներուժը ցածր է: Ճիշտ կվարվեք՝ թուլացնելով ծանրաբեռնվածությունը: Հանձնարարեք բարդ գործերը  մեկ ուրիշին:  Հնարավորության դեպքում հետաձգեք ամեն բան և օրը նվիրեք հանգստին: Համախոհների հետ կարող եք քննարկել Ֆինանսական և մասնագիտական հարցեր, սակայն վերջնական որոշումներ կայացնելու համար դեռ շատ վաղ է: Հնարավոր է ծանոթների,  հեռու ազգականների անսպասելի այցելություն, ինչը կուրախացնի ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է  հաճելի զրույց սիրելիի հետ:

Կարիճ: Գործին առնչվող հարցերում շտապել չարժե: Վստահելի մարդիկ  այսօր, հնարավոր է, հիասթափեցնեն ձեզ: Ղեկավարության հետ լուրջ տարաձայնություններ կունենաք: Դժվար  կլինի  հատկապես այն Կարիճների համար, ովքեր առավել փառասեր են: Ասեկոսների պատճառով նրանց հեղինակությունը կարող է տուժել: Անձնական կյանքում անախորժություններ չեն լինի:  Օրվա երկրորդ կեսն անցկացրեք ընկերների շրջանում, վերջիններս  ուրախալի լուրեր կհայտնեն:

Աղեղնավոր: Այսօր, հնարավորինս,  խնայեք ուժերը: Զբաղվեք միայն անհետաձգելի գործերով և մի կողմ դրեք այն ամենը, ինչը կարող է սպասել: Շատ եք շեղվում աշխատանքից,  հաշվարկներում թույլ տված սխալները ֆինանսական խնդիրների առջև կկանգնեցնեն: Այսօր կվայելեք բոլորի համակրանքը: Հնարավոր է նաև թեթև ֆլիրտ: Լուրջ հարաբերություները քիչ հավանական են, թեև հնարավոր է հանդիպեք այն մարդուն, ով ավելի ուշ ձեր կյանք կվերադառնա՝ այնտեղ իր  լուրջ  դերակատարությունն ունենալու համար:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է սպասվում: Կպարզվի, որ մտահաղացումների իրագործումը շատ ավելի դյուրին է, քան մինչ օրս կարծել եք: Այս հարցում կօգնեն  հաջող պատահականությունները: Լավ կանցնեն հանրային ելույթները : Մասնակցեք սեմինարների, կոնֆերանսների և այլ նմանատիպ միջոցառումների: Եթե աշխատանք եք փնտրում, ապա օրվա երկրորդ կեսին  ձեր մասին հիշեցրեք նրանց, ում հետ նախկինում համագործակցել եք: Վերջիններս կարող են հետաքրքիր առաջարկներ ունենալ: Էմոցիոնալ դաշտը կայուն է: Այսօր հոգեկան հավասարակշռություն կպահպանեք, նաև կօգնեք շրջապատի մարդկանց՝ հաղթահարել  լարվածությունը, զայրույթն ու վրդովմունքը: Հնարավոր է  սիրո անսպասելի խոստովանություն լսեք:

 Ջրհոս: Այսօր ստիպված կլինեք ավարտին հասցնել մի շարք ձանձրալի, հոգնեցուցիչ գործեր: Ցավոք չեք կարող ապավինել գործընկերների օգնությանը, վերջիններս զբաղված կլինեն իրենց սեփական գործերով: Ղեկավարության հետ հնարավոր են տարաձայնություններ: Շատ կարևվոր է իրադարձություններին հանգիստ վերաբերվել և տուրք չտալ հույզերին: Սիրելիի հետ խնդիրներ չեք ունենա, եթե ավելի ներողամիտ լինեք նրա թուլությունների  հանդեպ և պատեհ-անպատեհ չհանդիմանեք:  Կարելի է որոշ գնումներ կատարել, ուշադրություն դարձրեք այն իրերին, որոնք հարմար են սպորտով զբաղվելու համար:

Ձկներ: Աշխատանքում անգամ ամենահամեստ ձեռքբերումը կշարժի թշնամիների նախանձը: Նրանք հերթական անգամ կփորձեն վնասել ձեզ: Սադրանքների մի ենթարկվեք, զսպեք հույզերը և հապճեպ որոշումներ մի կայացրեք: Կրիտիկական պահերին կարող եք դիմել ազդեցիկ մարդկանց օգնությանը: Անկասկած աջակցություն կստանաք: Զգացմունքային դաշտը անկայուն է : Շատերը կանհանգստանան  մանրուքների համար ու անտեղի կնյարդայնանան: Նման պահվածքը մտերիմներին անհասկանալի կթվա:  Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում 

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds