«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ». Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը զագսով ամուսնացել են
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Տիգրան Մնացականյանն ու հրապարակել իր և կնոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի զագսի լուսանկարները:
Մարիամը ևս կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է. «Իմ ընկեր, իմ կես, իմ սեր»:
Վերջերս լույս աշխարհ եկավ զույգի 2-րդ բալիկը: Նրանք աղջիկ ունեցան: Նրանց առաջնեկը՝ Մարկը ծնվել էր 2020 թվականին:
Հիշեցնենք՝ դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017-ի դեկտեմբերին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ նա հայտարարեց, որ երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ ընտրյալը` Մարիամը, իրենից 21 տարի փոքր է։
Tert.am Life–ի հետ զրույցում Մարիամը պատմել էր իր և Տիգրանի հարաբերությունների, նրա ամուսնալուծության և երեխաների հետ կապի մասին։
«Մենք իրար սիրում ենք։ Մեր տարիքային տարբերությունը շատ է, նա ինձանից մեծ է 21 տարի, սակայն մենք սիրում ենք, դրա համար նման քայլի գնացինք։ Տարիքային տարբերությունը մեզ վրա այնպիսի անդրադարձ չունեցավ, որ խնդիրներ առաջ գան։ Կարծում եմ` տարիքն այդքան կարևոր չէ, երբ կա սեր։ Ես կոնկրետ իմ փորձից եմ խոսում։ Եթե դիմացինդ քեզ հարգում է, սիրում և վերաբերում այնպես, ինչպես քեզ անհրաժեշտ է, ուրեմն դուք իրար համար եք։ Նա ինձ տալիս է այդ վերաբերմունքը»,-ասալ էր Մարիամը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















































