Yerevan, 11.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կրթական մրցանակ՝ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Եթե ուզում եք աշխարհը դարձնել ավելի լավը, պետք է պատրաստ լինեք դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնեք դրանց համար, չվախենաք բախվել անհաջողությունների և կարողանաք վերականգնվել դրանցից հետո»: 

Ռուբեն Վարդանյանի այս խոսքերն է մեջբերել Հայ կրթական հիմնարկության (Armenian Educational Foundation) նվիրատու, կրթության հարցերով միջազգային խորհրդատու Ալիս Պետրոսյանը՝ Բևեռլի Հիլզում կայացած  Հայ կրթական հիմնարկության 75 -ամյակին նվիրված  հոբելյանական գալա-միջոցառման ժամանակ և Ռուբեն Վարդանյանի տիկնոջը՝ UWC Dilijan College-ի տնօրենների խորհրդի նախագահ  Վերոնիկա Զոնաբենդին հրավիրել է  ստանալու Հայ կրթական հիմնարկության Educational Visionaries Award մրցանակը, որը շնորհվում է կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչներին: 

«Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն ամբողջ կյանքը նվիրել  են աշխարհն ավելի լավը դարձնելու գործին: Ցավով պետք է նշեմ, որ սեպտեմբերը նշանավորվում է Ռուբենի Վարդանյանի անարդար բանտարկությամբ, և նա արդեն երկրորդ տարին է, ինչ ադրբեջանական բռնապետ Ալիևի կողմից պահվում է Բաքվի բանտում: Աղոթում ենք, որ Ռուբենը շուտ ազատ արձակվի, որպեսզի մեր հաջորդ միջոցառումը նշենք Երևանում»,-ընդգծել է Ալիս Պետրոսյանը:

Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը երազում էին Հայաստանը դարձնել  միջազգային կրթական գերազանցության կենտրոն, և  2014թվականին հենց այդպես էլ արեցին՝ հայկական փոքրիկ քաղաքում՝ Դիլիջանում հիմնադրելով  UWC քոլեջը, որը ներկայումս ունի ավելի քան 220 ուսանող 87 երկրներից և «իրական օրինակ  է, թե  ինչպիսին պետք է լինի աշխարհը խաղաղության պայմաններում»: 

Միջոցառմանը ներկա Վերոնիկա Զոնաբենդը պատիվ է  համարել նման հեղինակավոր մրցանակի շնորհումը. «Կնախընտրեի, որ մենք այստեղ հիմա   Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Հայաստանը կրթության միջոցով փոխելու Ռուբենի կիրքն ու սերը ինձ ոգեշնչեցին անել նույնը»:

Վերոնիկա Զոնաբենդը նշել է, որ իրեն համարում է ընտրությամբ հայ և նկատել, որ ողջ աշխարհով ցրված հայերը նաև սերնդեսերունդ  գիտելիքների փոխանցման շնորհիվ  են շարունակել միասնական  մնալ: Կրթությունն ու ընդհանուր արժեքները նա համարել է այն անտեսանելի թելերը, որոնք կապում են մարդկանց՝ անկախ հեռավորությունից: «Եվ հիմա, երբ Ռուբենը հայտնվել է անազատության մեջ՝  դաժան և անարդար հանգամանքներում, նրա կյանքն ինքնին դարձել է իր անսասան հավատի վկայությունը՝ ավելի լավ աշխարհի հանդեպ: Աշխարհ, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա: Այժմ, առավել քան երբևէ, մենք պետք է միասին դեմ հանդիման կանգնենք փոփոխությունների առջև՝ փոխանցելով մեր գիտելիքները և մեր փորձը գալիք սերնդին, քանի որ նրանք են, որ մեզ  դուրս են բերելու վաղվա անորոշությունից»,-նշել է նա:

Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում`աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին: Վաղ տարիներին ՀԿՀ-ն դպրոցներ է հիմնել Մերձավոր Արևելքում` այդ թվում Լիբանանում, Հունաստանում և Սիրայում: 1960-1970 թթ-ին ՀԿՀ-ն ԱՄՆ-ում ֆինանսավորում էր հայկական ամենօրյա դպրոցներին: 1988 ավերիչ երկրաշարժից հետո Հայ կրթական հիմնարկության ուշադրությունն ամբողջովին ուղղվեց դեպի Հայաստան և 1991 թ-ին անկախացումից հետո հիմնարկությունն իր գրասենյակը հիմնեց Երևանում: 

photo_2025-09-10 17.37.03.jpeg (40 KB)

photo_2025-09-10 17.37.04.jpeg (36 KB)

photo_2025-09-10 17.37.05.jpeg (47 KB)

Հետևեք մեզ՝ այստեղ

20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025