Yerevan, 15.March.2026,
00
:
00
BREAKING


«Պատերազմից հետո շատ դժվար օրեր ենք ունեցել, հիմա երեխաներս են իմ ապրելու ուժը». ենթասպա Սահակ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամուսնացել ենք 2006 թվականին։ Այնքան արագ ամեն ինչ տեղի ունեցավ՝ նշանվեցինք, ամուսնացանք, հետո մեր ընտանիքում մեր երեք երեխաները՝ երկու աղջիկները և տղան ծնվեցին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանուհին՝ Սահակի կինը։ Ամուսնու մասին խոսելիս նշում է՝ Սահակն ամեն հարցում բոլորին նվիրված էր։ «Ընտանիքի նվիրված հայր ու ամուսին էր։ Իր տեսակով կենսուրախ մարդ էր։ Որքան լավ հատկանիշներ կան, ես դրանցով կարող եմ նկարագրել իրեն։ Հիմա այնքան բարդ է իր մասին անցյալով խոսելը»։ Վանուհու խոսքով, ամուսնու սիրելի զբաղմունքներից մեկը որսորդությունն էր։ Սահակը զբաղվել է բռնցքամարտով և կարատեով։ Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, գրանցել հաղթանակներ։

Սահակը ծնունդով Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղից է։ 1991-2001 թթ. սովորել է Մալիշկայի թիվ 1 հիմնական դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո հաճախել է համակարգչային օպերատորի դասընթացների։ Իսկ 2002 թվականին զորակոչվել է բանակ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայել է Խոջալուի տանկային զորամասում։ Ծառայության ընթացքում պաշտպանության նախարարության կողմից արժանացել է պատվոգրերի:

2006 թվականից Սահակն անցել է պայմանագրային զինվորական ծառայության Վայքի զորամասում։ Ծառայության ժամանակ Ջրվեժում մասնակցել է 6-ամսյա դասընթացների, ստացել ենթասպայի կոչում: 2009 թվականին, պայմանագիրը լրանալուն պես, դուրս է եկել պայմանագրային ծառայությունից։

2011 թվականին ընտանիքը որոշում է կայացնում տեղափոխվել Արցախ։ Բնակություն են հաստատում Քաշաթաղի շրջանի Վան գյուղում։ «Մեր երեխաներից ամենափոքրն Արցախում է ծնվել։ Ես մասնագիտությամբ բուժքույր եմ, մեր գյուղում բուժքույր էի աշխատում։ Հողագործությամբ և անասնապահությամբ էինք զբաղվում, ապրում մեր առօրյա կյանքով»։

2020 թվականին Սահակը որոշում է կրկին անցնել պայմանագրային ծառայության, այս անգամ արդեն՝ Իշխանաձորում։ Նա ծառայում էր արագ արձագանքման ջոկում՝ որպես դիպուկահարների ջոկի հրամանատար։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Հայտարարված տագնապով նա նախ հասավ Իշխանաձոր, այնտեղից էլ բարձրացան դիրքեր։ Որտեղ վտանգ է եղել, նա իր ջոկատով հասել է օգնության։ Իր հետ կապն ամենօրյա չէր, երկուերեք օրը մեկ կարող էինք զրուցել, այն էլ՝ հինգ րոպեով։ Հիմնականում անհասանելի էր լինում»։

Սահակը զոհվել է դիպուկահարի կրակոցից հոկտեմբերի 25-ին՝ վիրավոր ընկերոջը խրամատից դուրս բերելիս: Դեպքը տեղի է ունեցել Որոտան (Կուբաթլու)-Խնձորեսկ հատվածում։ «Իր հրամանատարը թույլ չի տվել մարմինը թողնել մարտի դաշտում։ Այդ ժամանակ թեժ մարտեր են եղել, մի քիչ սպասել են, հանդարտվել է ամեն ինչ, երեկոյան մարմինը դուրս են բերել»։

Ապրելու ուժի մասին։ «Սա շատ դժվար հարց է։ Պատերազմից հետո շատ բարդ կյանք ու ծանր օրեր ենք ունեցել։ Երբ Քաշաթաղի շրջանից բոլորը դուրս եկան, մենք տեղափոխվեցինք Հայաստան։ Սկզբում բնակվել ենք Մալիշկայում, հետո՝ Եղեգնաձորում, հիմա էլ Երևանում ենք վարձով բնակվում։ Որդիս իններորդ դասարանն ավարտեց, և տեղափոխվեցինք Երևան։ Այստեղ քոլեջում է սովորում։ Հիմա երեխաներս են իմ ապրելու ուժը, մեկս մյուսիս համար փորձում ենք ամուր թիկունք լինել»։

Հ. Գ. - Ենթասպա Սահակ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, նաև շնորհակալագրերով ու պատվոգրերով։ Հուղարկավորված է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situation