20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝ արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
VIDEOՍեպտեմբերի 5-ին IDBank-ը և Իդրամը հանդիսավոր նշեցին ընկերությունների Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության «Մի դրամի ուժը» ծրագրի հնգամյակը։ Երեկոյի ընթացքում կազմակերպիչներն անդրադարձան նաև Ընկերությունների այլ ԿՍՊ նախաձեռնություններին, որոնց շարքում առանձնանում է 2024-ին մեկնարկած Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ուղղված «Կողք կողքի» ծրագիրը։
IDBank-ի և Իդրամի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն իր ելույթում նշեց, որ ծրագրի գաղափարը ծնվել է 2023-ի սեպտեմբերի ցավալի իրադարձություններից անմիջապես հետո, իսկ իրականացված առաջին միջոցառումը եղել է ֆինանսական ուղիղ աջակցությունը բռնատեղահանված բազմազավակ ընտանիքներին։
Ծրագրի շրջանակում 150 երեխա ինը ամիս շարունակ 40,000 դրամի չափով սոցիալական աջակցություն ստացավ․ «2025-ին արդեն ծրագիրը միտված է եղել արցախցի կանանց հզորացմանը և երեխաների կրթությանը։ 65 արցախցի կին IDBank-ի ֆինանսավորմամբ ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերեց մատնահարդարման կամ կարուձևի ոլորտում, այլ նաև ապահովվեց համապատասխան աշխատանքային գործիքներով ու տեխնիկայով։ Այս տարվա ընթացքում թվով 100 արցախցի երեխա IDBank-ի ֆինանսավորմամբ անցավ ֆինանսական գրագիտության դասընթաց», - նշեց Տաթևիկ Վարդևանյանը։
Ներկայացվեցին նաև «Կողք կողքի» ծրագրի առաջիկա անելիքները, հայտարարվեց աջակցության նոր ծրագրի մասին, որի շրջանակում արցախցի 100 ուսանող չորս ամիս շարունակ 50,000 դրամի չափով կրթաթոշակ կստանա IDBank-ից։
IDBank-ը հայտարարեց նաև Սյունիքի մարզի Սվարանց գյուղում արցախցիների համար բնակավայրի կառուցման «Թուֆենկյան» հիմնադրամի ծրագրին միանալու մասին՝ նվիրաբերելով 10,000,000 դրամ՝ նոր բնակավայրում մանկապարտեզի կառուցման համար։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ






















































