«Ամեն մեկն իր ժամանակն ունի». yellowheart-ն արձագանքել է «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթելուց հետո հնչած քննադատություններին
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Խազեր» մրցանակաբաշխության ժամանակ այս տարի «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող էր ճանաչվել yellowheart-ը, ինչից հետո համացանցում սկսվեցին քննադատություններ: Ոմանք կարծում էին, որ երգչուհին «Տարվա հայտնություն» անվանակարգում չպետք է հաղթեր, քանի որ վաղուց էր հայտնի: Երգչուհին «Exclusive» հաղորդման շրջանակներում արձագանքել է քննադատություններին.
«Ամեն արտիստ ունի իր տեղը, իր ժամանակը: Բոլորս շատ կարևոր ենք, եթե որևէ մեկս չլինեինք մեր փոքր շոու բիզնեսում, հաստատ մի բան պակաս կլիներ: Ամեն դեպքում ամենակարևորը լսարանի սերն ու գնահատականն է: Ինչքան էլ հաճելի է մրցանակ ստանալը, ոչ մի նյութական բան ավելին չէ, քան լսարանի սերը: Ոչ մի նյութական բան չպիտի այդքան քննարկվի: Կարծում եմ, ամեն դեպքում բոլոր հայ արտիստների նպատակը մեկն է, բոլորս մի նավում ենք ու պիտի ուժեղ լինենք: Մի օր մեկն է ստանում, մի օր՝ մյուսը: Ինձ թվում է՝ ամեն մեկն իր ժամանակն ունի»,- անկեղծացել է Լիլին:




















































