ՀՕՊ–ն այս գիշեր 122 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 122 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ԱԹՍ–ներից 21-ը ոչնչացվել է Բրյանսկի մարզում, 17-ը՝ Ղրիմում, 12-ը՝ Վորոնեժի մարզում, 11-ական ԱԹՍ խոցվել է Բելգորոդի և Կուրսկի մարզերում և Կրասնոդարի երկրամասում: 9 ԱԹՍ վնասազերծվել է Օրյոլի մարզում, 5-ը՝ Կալուգայի, 3-ը՝ Ռյազանի, 2-ական՝ Նիժնի Նովգորոդի, Ռոստովի և Տվերի մարզերում, 1-ը՝ Տուլայի մարզում: 15 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրատարածքում»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



