Ռուսաստանը բաց է Արկտիկայում միջազգային գործընկերների հետ համագործակցության համար. ՌԴ ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Արկտիկայում բոլոր գործընկերների, այդ թվում՝ արտատարածաշրջանային երկրների հետ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը:
«Ռուսաստանի Դաշնությունն առաջատար դեր է խաղում Արկտիկայում։ Ինքնաբավ ենք եւ միաժամանակ բաց՝ փոխգործակցության ու փոխշահավետ համագործակցության համար բոլոր կառուցողական տրամադրված գործընկերների, այդ թվում՝ արտատարածաշրջանային գործընկերների հետ», — ասել է դիվանագետը:
«Արկտիկայում պետք է աշխատել, եւ մենք տեսնում ենք, որ բավական շատ արտատարածաշրջանային երկրներ պատրաստ են բարձր մակարդակներում կառուցողական համագործակցության», — ընդգծել է Մասլեննիկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Ռոսատոմի» աշխատանքները Արկտիկայում ունեն հսկայական հեռանկար եւ զարգանում են արագ տեմպերով։ «Արկտիկական գոտին, Հյուսիսային ծովային ճանապարհը եւ ձեր աշխատանքը այնտեղ («Ռոսատոմ»)՝ ունեն հսկայական հեռանկար եւ շատ լավ տեմպերով են զարգանում», — ասել էր Պուտինը Սարովում՝ ռուսական ատոմային ոլորտի ձեռնարկությունների աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում:
Անի Վարդանյան
Հետևեք մեզ՝ այստեղ




















































