Խախտումներ՝ «Հայանտառ»-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021 թ. հոկտեմբերից 2025 թ. օգոստոս ժամանակահատվածը:
ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500 դր.։
Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում անտառտնտեսության կառավարման պլանին, բուսական աշխարհին պատճառվել է 343․500 դր. վնաս։
Արձանագրվել է 1156 քմ մակերեսով անտառային հողի զավթում, որի տարածքում առանց համապատասխան կառուցապատման թույլտվության կառուցվել է 2 շինություն՝ բուսական աշխարհին պատճառելով 365․120դր. վնաս։
Անտառտնտեսության տարածքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով անտառային ֆոնդի հողային ռեսուրսներին պատճառվել է 7.492․500 դր. վնաս։
Անտառկառավարողի կողմից չեն պահպանվել նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։
Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։




















































