Այս քաղաքում, մեր Երևանի կենտրոնում, ապրում են մարդիկ, որոնք մեզ կյանք են տվել, կրթել են մեզ, սովորեցրել են չհանձնվել․ Հրայր Կամենդատյան
BLOGԱյս քաղաքում, մեր Երևանի կենտրոնում, ապրում են մարդիկ, որոնք մեզ կյանք են տվել, կրթել են մեզ, սովորեցրել են չհանձնվել։ Այսօր այդ նույն մարդիկ ապրում են մենակության, անտեսվածության և կարիքի մեջ։
Ի՞նչ է արժե մի պետություն, որը իր անցյալի վրա է խաչ քաշում։
Ի՞նչ է արժե մի քաղաք, որը մոռանում է իր տատիկներին ու պապիկներին։
Ես այստեղ եմ, որպեսզի դա փոխեմ։ Ես տալիս եմ խոսք։
Ոչ թե ընտրական խոստում, այլ անձնական պարտք։
Ես խոստանում եմ՝ Կենտրոն վարչական շրջանում` թոշակառուները կունենան Արծաթյա Քարտ, որը կտա զեղչեր դեղատներում, տրանսպորտում, խանութներում։
Ես խոստանում եմ՝ տարեց մարդիկ կապրեն տաք բնակարաններում՝ չվախենալով լույսի կամ գազի վարձից։
Ես խոստանում եմ՝ նրանք կունենան բժշկի տան կանչ, անվճար բուժզննում և անհրաժեշտ դեղորայք։
Ես խոստանում եմ՝ նրանք կմնան ակտիվ, աշխատող, իրենց փորձը փոխանցող քաղաքացիներ՝ ոչ թե մեկուսացած միայնակներ։
Մենք պետք է վերադաստիարակենք պետությանը։
Սովորեցնենք, որ արժանապատիվ ծերությունը բարեգործություն չէ՝ այն պետական պարտավորություն է։
Թոշակառուների արժանապատիվ կյանքը մեր ազգային արժանապատվության հարցն է։
Եվ ես կպայքարեմ այդ արժանապատվության համար՝ օր օրի, մարդ առ մարդ։
Կենտրոնը լինելու է արժանապատիվ կյանքի կենտրոն՝ սկսելով մեր մեծերից։
Ցավն՝ իրենցն է եղել, հարգանքը՝ մերն պիտի լինի։
Շնորհակալ եմ։
Հայաքվե միավորման վարչության անդամ' Հրայր Կամենդատյան
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



