Yerevan, 01.May.2026,
00
:
00
BREAKING


«Ապրելու ուժը վերևից է գալիս». կամավոր Տիգրան Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ես հինգ տղա ունեմ, Տիգրանն ամենակրտսերն է։ Բոլորս իրեն միշտ փայփայել ենք։ Լսող երեխա էր։ Որպես տան փոքր՝ ավագ եղբայրները հաճախ էին խնդրում այս կամ այն բանն անել իրենց համար, օրինակ՝ խանութ գնալ, նա էլ սիրով ամեն ինչ անում էր։ Շատ կապված էր իր մեծ եղբայրների հետ, նրանց համար անհնարինը կաներ՝ անգամ իրեն նեղություն տալով։ Ամենամեծ եղբոր հետ Տիգրանի տարիքային տարբերությունը 12 տարի է, մյուս եղբայրների տարիքային տարբերությունը երեքական տարի է։ Հետաքրքիր է նաև, որ երբ արդեն մեծացել էր, բոլոր եղբայրներից ամենահասուն դատողը, կարծես, Տիգրանը լիներ, ուզում էր բոլորին պաշտպանել, թույլ չտալ, որ ընկնեն ինչ-որ փորձանքների մեջ. մեր բոլոր տղաները շատ ակտիվ են եղել։ Նման բնավորություն ուներ։ Չափահաս տարիքում դարձավ բոլորի պաշտպանը։ Ժպտացող աչքերով իմ բարի տղան է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Տիգրանի մայրիկը։ Նշում է՝ մոտ 30 տարի մանկապարտեզում է աշխատել. «Մեր Բ3 թաղամասի բոլոր երեխաները, ինչպես ասում են, իմ «ձեռքի տակով» անցան, մեծացան ու կյանք մտան։ Մեկս մյուսիս շատ լավ ենք ճանաչում, մեծ հարգանք ենք վայելել այս թաղամասում»։

Տիգրանը ծնվել է Երևանում։ 2005-2013 թթ. սովորել է Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 ավագ դպրոցում։ «Ֆուտբոլով է զբաղվել երկար տարիներ, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ, բայց հետո որոշումը փոխեց, մենք էլ չպնդեցինք, ամեն հարցում առաջնորդվում էինք երեխաների ցանկությամբ։ Ինքս ժամանակին սպորտսմեն եմ եղել և մշտապես ցանկացել եմ, որ իմ երեխաներն էլ սպորտով զբաղվեն, իրենց ուղղորդել եմ տարբեր խմբակներ, ցանկացել եմ, որ սպորտսմեն դառնան։ Սպորտի հաճախել են, բայց ինչ-որ մի փուլում կիսատ են թողել։ Տիգրանը, բացի ֆուտբոլը, դպրոցում նաև շախմատի խմբակ է հաճախել։ Դպրոցական առարկաներից ռազմագիտությունն էր շատ սիրում։ Իրենից երեք տարով մեծ եղբայրը բանակում չի ծառայել, ու երբ Տիգրանին բանակ էին զորակոչում, ցանկանում էինք, որ մեծ եղբայրն էլ իր հետ գնա, միասին ծառայեն։ Տիգրանն ընդդիմանում էր, կատակում՝ ինքը չի կարող ծառայել, ես կընկնեմ կրակի մեջ»։

2017 թվականի հունվարին Տիգրանը զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում։ Ամիսներ անց տեղափոխվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտի «ՑՈՐ» զորամաս։ 2019 թվականին զորացրվել է ծառայությունից։ «Ոգևորված մեկնեց ծառայության, ասում էր՝ բա ոնց, պետք է անպայման ծառայեմ։ Բանակում ծառայելու տարիներին ընկերական մեծ շրջապատ էր ձեռք բերել»։ Գասպարյանների ընտանիքն, ավաղ, 2018 թվականին դժբախտ դեպքի հետևանքով կորցնում է իր որդիներից մեկին՝ Գոռին։ Չնայած մեծագույն ցավին, նրանք կարողանում են ոտքի կանգնել, միմյանց թև ու թիկունք լինել։

Ընտանիքն ապրում էր իր առօրյա կյանքով, Տիգրանն աշխատում էր, չնայած չէր հասցրել դպրոցն ավարտելուց հետո մասնագիտություն ձեռք բերել, աշխատում էր տարբեր ոլորտներում։ Բայց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց, Տիգրանը որոշեց կամավոր մեկնել Արցախ։ «Ասում էր. «Տանը հիգ տղամարդ կա, մեկս չգնա՞ պատերազմ, որ հետո ես գլուխս կախ ման չգամ փողոցում»։ Ամեն ինչ արեցինք, որ չգնա։ Մեկ անգամ գնաց, մեկ օր էր մնացել, հետ եկավ ու ինձ ասաց. «Մա՛մ, դա պատերազմ չէր, դա չգիտեմ, թե ինչ էր»։ Դա տեսնելով, հասկանալով, թե ինչ է կատարվում, միևնույնն է, նորից գնաց»։

Հոկտեմբերի 16-ին Տիգրանն արդեն Արմավիրի զորամասում էր։ Այդտեղ նա վերապատրաստում է անցնում ու տասն օր անց մեկնում ռազմաճակատ՝ որպես տանկի նշանառու։ Պատերազմի տարբեր թեժ կետերում է եղել։ Վերջին մարտը Շուշիում էր։ «Իրեն ասում էի՝ Տիգրա՛ն, իմացիր՝ որ օրը դու չզանգեցիր, ես գալիս եմ Ղարաբաղ։ Ամեն առավոտ ժամը յոթին, մեկ էլ երեկոյան պարտաճանաչ զանգում էր՝ մա՛մ, ես այստեղ եմ, ես կամ։ Երբ նոյեմբերի 7-ի երեկոյան չզանգեց, մտածեցինք՝ գուցե տեղը հարմար չէ, ոչինչ, առավոտյան կզանգի։ Բայց երբ հաջորդ օրվա առավոտյան էլ չզանգեց, արդեն հասկացանք, որ մի բան այն չէ։ Տղաներս մեքենա վերցրեցին ու ճանապարհ ընկան Ղարաբաղ։ Ամենուր եղել էին, բայց, ավաղ, որևէ բան ճշտել չէին կարողացել»։

Տիգրանն անմահացել է Շուշիում նոյեմբերի 7-ին։ «Իրենց տասը հոգանոց խմբում նա տարիքով ամենափոքրն է եղել։ Վիրավորվել է, մտածել են՝ իրեն շուտ ճանապարհեն, որ փրկվի։ Մեքենայով վիրավորներին ճանապարհում են, մեքենան, ըստ երևույթին, ճանապարհին հայտնվում է կրակոցների տակ։ Վարորդն ասել է՝ իջեք ու փախեք, ինչպես կարող եք։ Մեքենայից իջել են, չորս-հինգ հոգի վիրավոր են եղել, մինչև կկողմնորոշվեին, թե որ ուղղությամբ գնային, դիպուկահարը թիրախավորել է իրենց։ Հավանաբար, չեն պատկերացրել, որ դիպուկահարները դիրքավորված են։ Շուշիում դիպուկահարների կրակոցներից զոհվածները շատ են»։ Իսկ Տիգրանի խումբը որոշ ժամանակ հետո անվնաս իջել է դիրքերից։

Ամիսներ շարունակ ընտանիքը լուր չի ունեցել Տիգրանից։ «2021 թվականի փետրվարին մեզ զանգեցին, ասացին, որ ԴՆԹ-ով համընկնում կա։ Գնացինք, բայց մարմին չկար, մասունքներ էին։ Հուղարկավորեցինք իրեն, երեկոյան մեզ զանգահարեցին ու հայտնեցին, որ մեր որդուն չենք հուղարկավորել։ Պատկերացնո՞ւմ եք մեր վիճակը։ Բայց այդ պահին մեր մեջ հույս արթնացավ, մտածում էինք՝ ուրեմն ողջ է, գուցե գերեվարված է։ Դա մեզ համար հույսի շող էր։ Հետո ևս մեկ անգամ զանգահարեցին մարտին, ուրախացանք, մտածեցինք՝ լավ լուր է։ Բայց, ավաղ... Միայն ուրախ ենք, որ իր մարմինն ամբողջական ենք գտել, առանց խոշտանգման հետքերի, չնայած ամիսներ էին անցել։ Կանչեցին տղայիս ճանաչելու։ Տղաներս ինձ թույլ չտվեցին ներս մտնել։ Իրենք են ճանաչել եղբորը, ինքնությունը հաստատել, մարմնի ամեն միլիմետրը զննել են, իր մարմնին նաև խաչեր կային դաջված, դրանցով ևս հաստատվեց, որ Տիգրանս է»։

Ապրելու ուժի մասին։ «Գոռս 26 տարեկան էր, Տիգրանս՝ 22։ Բոլորն ինձ հարցնում են՝ ինչպե՞ս ես դիմանում։ Սկզբում ես էլ նման մտքեր ունեի՝ ինչպե՞ս եմ քնում, ինչո՞ւ եմ հաց ուտում, ինչպե՞ս կարող եմ ապրել, երբ իմ երեխաները չկան։ Հիմա կարող եմ ասել, որ ուժը վերևից է գալիս, շատ ուժեղ մարդ եմ։ Դժվարությունների միջով եմ անցել, հինգ երեխա մեծացնելը հեշտ չէ։ Տղաների մամաները պետք է ուժեղ լինեն, ես այդ ուժը նաև իմ տղաներին եմ փոխանցել, միշտ ասել եմ՝ չխեղճանաք, իմացեք, որ ես ձեր կողքին եմ։ Իմ փոխանցած ուժն իրենց միշտ ուղեկցել է»։

Հ. Գ.- Տիգրան Գասպարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Երևանի «Շահումյան-2» գերեզմանատանը՝ եղբոր կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank